Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՓՈՐՁԻՉԸ

«Новое время»-ն գոհ է, որ հայերը նորից վերադառնում են դեպի Ռուսաստան, որից երես էին դարձրել վերջին 35 տարին հատկապես նրա պարագլուխները, և, ողջունելով հայ ժողովրդի էս վերադարձը դեպի հին ավանդությունները, ասում է. «Հայկական նոր տրամադրության անկեղծությունը դեռ պետք է փորձենք»։

Առած կա, թե վատ մարդը զատկին էլ վատ կլինի։ Հիմի սրանն է։ Ժողովուրդների բարեկամության տոնական օրն էլ հայտնվում է դարձյալ վատ դերում՝ փորձչի կերպարանքով։

Եվ նրա հետ մարդ ուզում է էսպես խոսել։

Ո՞ւմ եք փորձում, ո՛վ փորձիչ։

Հայ ժողովրդի՞ն։ Բայց դուք ինքներդ եք հաստատում, թե նրա մեջ ամուր է եղել բնական ձգտումը դեպի Ռուսաստանն ու միշտ էլ մնացել է անփոփոխ։

Հին ավանդություններն ու պատմությո՞ւնն եք փորձում։

Բայց նրանք մնացել են անսասան հայ ժողովրդի հետ միասին։ Էդ էլ եք դուք վկայում։

Սակայն ես ուզում եմ մի ուրիշ խոսք ասել հին փորձչին։ Ուզում եմ ասել․ դուք ո՞վ եք, որ ուզում եք մեզ փորձի ենթարկել։ Մի՞թե դուք եք հանդիսանում էն Ռուսաստանը, որին վերադարձել են հայերը, մի՞թե դուք նրա հարազատ ներկայացուցի՞չն եք։ Մի՞թե դուք նրա ոգու թարգմա՞նն եք։

Հայ քաղաքական պարագլուխների՞ն եք փորձում, կամ ինչպես դուք եք ասում, նրանց մեծագույն մասին, անվանելով նրանց հեղափոխականներ։

Բայց ո՞րն եղավ նրանց արած թշնամությունը Ռուսաստանին։ Արդյո՞ք 1905 թվականի հեղափոխական աղմուկն ու նրանից հետո Տաճկաստանում եղած բողո՞քը Կովկասում սկսված հալածանքների ու ձերբա՛կալությունների դե՞մ։

Բայց, ասացեք խնդրեմ, ամբողջ Ռուսաստանում, վերևից մինչև ներքև, ո՞վ նրանցից ավելի քիչ աղմկեց ռուսական