Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և նույնիսկ ավելի լավ, քան Խ. Աբովյանի լեզուն է [աշխ <արհաբարի> ու գրաբ<արի> խառնուրդը]։

Անտանելի ծանր էր պարսկական լուծը, չափ ու սահման չէր ճանաչում տաճկի վայրագությունը, դրա վրա ավելացրեք կովկասյան լեռնականների անընդհատ ասպատակություններն ու արշավանքներր։ Բայց այսուամենայնիվ մեր ժամանակի** մարդը [հազիվ] դժվար կարողանա երևակայել կովկասյան էն դժոխքը, որի մեջ մի քանի տասնյակ տարի առաջ ապրում էին մեր պապերը։

Դրան ասում են «ահ ու փախի ժամանակ»։

Եվ ժոդովուրդը փախած, շարունակ փախած, իր ունեցած չունեցածը գետնի տակ հորելով, սարի որսի նման փախած ապրում Էր անտառներում ու այրերում։

Էսպես Է նկարագրում ռուս ականատեսը.

«Перейдя кавказскую линию, вы не встречаете почти нигде постоянной оседлости. պատմում Է ռուս ականատեսը։ Привыкнув бояться друг друга, грабить один другого обитатели несчастных этих стран сообразно с тем устраивают и хозяйство свое.

    • ժամանակակից

106