Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


 [Բայց էս ] թվականների շփոթությունը առաջ է գալի, անշուշտ, նրանից, որ Խ. Աբովյանը իր հիշողություններն ու տպավորությունները գրի է առել դեպքից՝ Երևանի կռվից (1826 — 28) 14 տարի հետո, 1840 թվին, վերջապես 25֊ին էլ գրեթե սկսվելու վրա էր. իսկ Սևարսամիձեին անվանում է էնպես, ինչպես ինքը լսել է, որովհետև էդպես էր անվանում նրան ժողովուրդը ու ես ինքս էլ էդ անունով եմ լսել [տեղի ժողովրդի, Լոռու հին մարդկանցից] տեղի ծեր մարդկանցից-Սավարսամիրզա:

Կամ էն մասին, թե Սավարսամիրզեն տեղեկություն չուներ։ Ռուսաց զին <վորական> տարեգրությունը պատմում է. [<<Վերք Հայաստանին»], պատ<երազմի> նախընթաց տարին, երբ արդեն հուզված էին մտքերը, 1825 թվականի ձմեռը Պարսկաստանի թագաժառանգը՝ Աբբաս Միրղան գալիս է Երևան 12 հոգով։[Ռուսները վախենում են, չլինի թե պարսից գահաժառանգի՝ սահմանի վրա մեծ շուքով հայտնվելը մեծ տպավորություն ունի ժողովուրդների վրա։ Մանավանդ] տանջված, կեղեքված ժողովուրդը արդարություն Էր սպասում։ Ռուսները վախենում Էին, թե արքայազնի՝ սահմանի վրա հայտնվելը,կարող Է մեծ տպավորություն անել Վրաստանի ժողովուրդների վրա (Վրաստան ասելով պետք Է Էն ժամանակվա մտքով հասկանալ —) ի վնաս ռուսական ազդեցության։ Եվ ահա ոուս սահմանապահ զորքի գլխավոր իշխան Սևարսամիձեն հաղորդագրում Է իր իշխանությանը.

«Теперь же он (Аббас Мирза) своим прибытием так много сделал нам пользы, что по званию своему должен бы получить подарки от главнокомандующего… Как только он прибыл в крепость Эриванскую, то и па-чал действовать с большим успехом в свою пользу: от сардара взял двенадцать тысяч туманов, также наложил на всех ханов, старцнии и кевхов денежные подарки