Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որոնք ներս խուժելով երկիրը, ներս են խուժել և լեզվի ու սովորությունների մեջ, և էպոսի մեջ։

Հնագույն տեղեկություններից մեկը, որ կապ ունի մեր էպոսի հետ, Աստվածաշնչի տված տեղեկությունն է (Չոր<րորդ> թագ<ավորաց> ԺԸ, ԺԹ և Երկրորդ Մնաց <որդաց> ԼԲ)։

Ասում է. երբ Ասորեստանի Սենեքերիմ թաղավորը երկրրպագություն էր անում նեսրաք աստծուն, իր Ադրամելիք և Սարասար որդիքը սրով զարկեցին, սպանեցին իրենց հորը ու փախան երկիրն Արաբադա ։

Մովսես Խորենացին էլ, անշուշտ Աստվածաշնչից առшծ, տալիս է նույն տեղեկությունը։

նույն դեպքը պատմում է և հրեական հին ավանդոլթյունը (Идолопокл<оничестве> у древн<их> евреев, +Пальмова, 1897, СПб, стр. 373):

Բայց հրեական ավանդությունը տալիս է մի մանրամասնություն, պատճառը, թե ինչու թագավորի որդիքն սպանեցին իրենց հորը։ Դեպքը պատահել է էն անհաջող պատերաղմից հետո, որ Սենեքերիմը վարել է հրեից Եզեկիա թագավորի դեմ և ժանտախտից կորցրել է հարյուր հազարից ավելի մարդ, որի պատճառով և մեծ զայրույթ է առաջ եկել երկրում։ Ավանդությունն ասում է, ժողովրդի զայրույթից իր կյանքը փրկելու համար թագավորն ուզում էր Նեսրաք կուռքին զոհաբերի իր որդիներին. նրանք էլ իրենց կյանքը փրկելու համար սպանեցին իրենց հորը ու փախան։

Եվ էս կարևոր մանրամասնությունը, որ չունեն ո՜չ Աստվածաշունչը, ո՜չ Խորենացին, ունի հայկական էպոսը։ Եվ նույնիսկ շատ ավելի մանրամասն, քան հրեական ավանդությունը, թե ինչու և նույնիսկ ինչպես են սպանում իրենց հորը ու փախչում գալի [ս] Սասուն։

Սրանով էլ սկսվում են մեր էպոսի մի քանի վարիանտները ։