Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




III

ՀԱՅ ԵՎ ՀԱՅԿ

[Հայկյան տոտեմը]

Հայկ անունը չի պատահում ուրիշ որևէ ազգի հին պատմության կամ զրույցի մեջ։

Միմիայն Խորենացու «Հայոց պատմության» մեջ, էն էլ մի անգամ, սկզբում հիշվում է Հայկ[ի] անուն, իբրև նախահոր անուն, էպոնիմ-անվանագիր, որից, ասում է, իրենց անունն առան մեր ազգն ու մեր երկիրը՝ հայ և Հայաստան:

Նրանից հետո եկող Արմենակ, Արմայիս, Ամասիա, Արա, Տիգրան, Վահագն և այլ անուններից և ոչ մեկը չի կապվում Հայկի անվան հետ։

Եվ էդ անունը էլ չի կրկնվում ոչ մի տեղ։

Կասկած է ծագում, թե մի խորթություն կա մեր նախահոր ու իր հետնորդների մեջ, թեկուզ և առասպելական նախահոր։ Եվ հարց է առաջ գալիս, թե ո՞րտեղից են և ի՞նչ կնշանակեն հայ կամ Հայկ անունները:

Հայաստանը, բացի խատերի կամ հեթիթների անունն ու արձանագրությունները դեռ ուրիշ նյութ չի տվել էս [մեծ] առեղծվածը լուծելու համար։

[Օգնության] պետք է դիմել նաև հարևան երկիրներն ու ավելի հեռուն։

[Սկսենք մեր հարևաններից]։

Վրաստանի պատմության սկզբում վրաց ազգային ավանդությունն ասում է, թե Հայոսն ու Քարթլոսը եղբայրներ էին և Հայոսից առաջ եկան հայերը*։

[Հիշեցեք, որ ասում է Հայոսը, ոչ թե Հայկը]։

Վերև բերած Ասորեստանի պատմության էն կտորի մեջ, որ ասում է՝ Աենեքերիմ թագավորի որդիքն սպանեցին

  • Քարթլիս ցխովրեբա8: <ծ. հ.>: