Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վրա, մեր բանասերների ուշադրության առաջարկելով իմ կարծիքը, առանց որևէ հավակնության, լոկ իբրև սիրող։ Հայկական էպոսը հայտնի է Սասմա ծռեր կամ Սասունցի Դավիթ անունով։

Եվ արդեն պարզ է, որ հայկական էպոսը սկսվում է Հայկից և Սասունցի Դավիթը հենց ինքը Հայկն է՝ լեռնական որսկան ու հովիվ խենթ հսկան (խոլական), որ կռվում է հարավի-դաշտի բռնակալի դեմ։

Հայկի առասպելը մեր պատմության ընթացքում փոխվում է մի քանի անգամ, օր.՝ Տիգրան I, Արտաշես I (Միհրդատ Մեծ) և վերջին ձևը, որով հասել է մեզ ավելի 11 դարում սելջուկյան արշավանքների շրջանում և էդ արշավանքների դեմ մղած պատերազմների շրջանում։

Եվ Հայկից սկսած էդ հին կռիվը՝ դաշտի ու սարերի, ասորա -բաբելական դաշտի ու Արմենիայի, Նայիրի <...> աշխարհի կռիվը շարունակվում է մինչև մեր օրերը։

[Խորենացին դիքերից առաջացած անվանելով դյուցազուններին, ասում է ազգ սկայիցն, հաղթանդամ մարմնով և վիթխարիք ու մի քիչ ներքև խոլաց ու ուժավորաց]: Շարունակվում է, բայց արդեն վաղուց է հաղթած Հայաստանի լեռնաշխարհը և այժմ ազգերի ոտքի առջև է վաղուց է ներս խուժել դաշտի և անապատի ժողովուրդը, սելջուկը, արաբը, թաթարը, թուրքը։ Եվ նրա հետ ներս են խուժել և իր լեզուն, իր սովորությունները, իր անունները և իր ժողովրդ<ական> ստեղծագործության, ապա և էպոսի մոտիվները։

[էստեղից [ուզում եմ նկատել] [ընդգծել] նաև մի հանգամանք, հայկ<ական> էպոսի մի հատկություն։ Ժողովուրդների էպոսների մեջ (Հոմերոսից սկսած) կովի [գլխավոր] աստված մեծ մասամբ կինն է։ Հայկականի մեջ էդ մոտիվը երկրորդական տեղ է բռնում։ էպոսը սկսվում է ազատագրության կռվով՝ Հայկից սկսած և իր վերջնական ձևի մեջ—Սասունցի Դավթի մեջ էլ — գլխ<ավոր> մոտիվը կռիվն է բռնության դեմ]։