Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Թերևս Աստվածաշնչի Դավիթն էլ էստեղ մասն ունի։ Թերևս պատմական Դավիթներն էլ, որ 13 դարում հատկապես շատ են եղած, մասն ունեն, բայց իմ նպատակն էր ցույց տալ, որ Հայկ ու Դավիթ հայ ժող<ովրդի> բերանում նույն իմաստն են պահել։

(Չինգիզ խանն էլ էր կոչվում Դավիթ. Потанин. Восточные мот<ивы>. стр. 242):

II

Ամեն մի ժո ղ<ովուրդ> ունեցել է իրեն դյուցազնական ու հերոսական դարաշրջանները՝ լիքը հրաշքներով ու առասպելներով:

էդ հրաշքներն ու առասպելները, ընդհանրապես նրանից են պատմում, թե ինչ մաքառումներ, բախումներ, ինչ են անցել էդ երկրներում և ինչ հերոսական դեպքեր ու դեմքեր է ունեցել ժողովուրդը իր կյանքում (և թե ինչի է ձգտում)։

Ահա Էդ մաքառումների պատմությունները և ընդհանուրին <1 անընթ.> հերոսների հիշողություններն ի մի հավաքելով՝ ժողովուրդր կազմում Է իր ազգ<ային> ժող<ովրդական> Էպոսը (դյուցազներգությունը)։

Էստեղ [արդեն] Էլ առաձին առանձին դեպքերն ու դեմքերր չկան։ Բոլոր փաստերը ի մի են ձուլված մի ընդհանուր գործի մեջ, [որ պատմում Է, թե ինչպես Է ժող<ովրդական> մի շնչով տոգորված վեր կացել ուրիշ ժող<ովրդի> վրա կամ իրեն պաշտպանել ուրիշների հարձակումներից]։

Էդտեղ արդեն ամբողջ ժող<ովրդի> մաքառումն է [և] էդ մաքառումի ամբողջական ու եզակի պատմությունը՝ ժող<ովրդական> էպոսը և հերոսը ինքը ժող<ովուրդը> մի ազգի մեջ մարմնացած:

Սա <դեռ> ցեղերի մաքառումների շրջանն է։

Բայց մարդը առաջ է գնում դարերի ընթացքում, և մեջտեղ են գալիս նորանոր ավելի մեծ ու ավելի խոր մաքառումներ,