Պարսկաստանը շատ բազմակողմանի, անշուշտ և հատկապես քաղաքացիական ու քաղաքակրթական շատ գծեր, հասկացողություններ [ու խոսքի ձևեր] ոճեր ու խոսքեր, Ասորիքը՝ կրոնական, Հռոմը՝ զինվորական, Հունաստանը՝ գիտական-փիլիսոփայական և այլն։ Բայց [ամենաուշը և] ամենամեծն, ասում եմ, թերևս թուրք-թաթարականն է․
Թուրք-թաթարական հարվածը խորտակեց մեր ամբողջությունը, մեր ազգությունը ոչ միայն քաղաքականապես, այլև [բարոյաքաղաքակրթական] կուլտուրապես ու բարոյապես։ Իհարկե, դա միանգամից չեղավ, հայ ժողովուրդը դեռ միանգամից չընկավ, վայր, անկումը տևեց մի քանի ժամանակ, այնուհետև ընկած մնաց երկար ժամանակ, այժմ 19-րդ դարից սկսած՝ սկսում է նրա բարձրացումն ու կենդանացումը, նրա ամբողջանալու և առողջանալու, նորից ազգություն դառնալու գործը։
Եվ ահա նա [աշխատում էր] կոչ էր անում, կանչում է իր տարագիր պանդուխտ մասերը հեռու աշխարհքներից, [սկսում է] նորից հարուցանում է իր լեզվի, իր ինքնուրույն կուլտուրայի, իր սեփական գրականության ու գեղարվեստի հարցը, [հավաքում է] ուսումնասիր<ում է> իր ճարտարապետության նմուշները, հավաքում է իր [ազգային] ժողովրդական երաժշտությունն ու երգերը, ժողովրդական բանահյուսության մնացորդները, մանրանկարչության մնացորդերը և [լեզվի, նրա ցրված գանձերն է հավաքում, բարբառներն է ի մի բերում, և աշխատում է նորից մի կենդանի և ուժեղ լեզու ստեղծել։
Եվ իհարկե, [էս գործի մեջ էլ] ինչպես շատ ուրիշ աղդեցություններից չի ազատվելու, էնպես էլ լեզվի խնդրում, նա ոչ կարող է և ոչ էլ պետք է իրենից թոթափի ժամանակի ընթացքում եղած զանազան ազդեցությունները, որոնցից շատերն արդեն հարազատացել են, որդեգրված են միանգամ ընդմիշտ։ Այլ հավաքելով թե հինը, թե նորը, էդ ամենից պետք է ստեղծի մի ուժեղ ու կենդանի լեզու, ազգային լեզուն, գրական լեզու։ [Որովհետև] Մարդիկ կան, որ կածում են՝