Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գաղատիո առաջնորդ Տ. Բաբկեն եպ<իսկոպոս> անծանոթ մը չէ, որուն գործած հակաեկեղեցական արարքները՝ ասկե առաջ պարտկվեցան Օրմանյանի հովանիին տակ։ Սահմանադրութենեն վերջ մեր այս վարդապետը սմսեղուկ երևույթ մը առավ իր անձին շուրջ հարուցված քննադատությանց առթիվ և վերջապես կրցավ ձեռք ձգել Էնկյուրիի առաջնորդական պաշտոնը, լքելով իր ամբողջ պոլսեբնակ սիրելիները, լոկ իր անձը պարտկելու համար։ Սակայն խոյլու խույունտան վազ կէչմէզ։ Իր համեստ սկզրնավորութենեն ետք, երբ եպիսկոպոսացած էր և գործակիցը եղած Տ. Կարապետ եպիսկոպոսի, որ ամբաստանվեցավ իբր մահվան պատճառը Իզմիրլյան կաթողիկոսին, բնական է չէր կրնար անտարբեր մնալ այն առիթներուն հանդեպ, որոնք գուցե շատ դժվարավ երևան գային։ Այժմ կաթողիկոս չկա, պատրիարք չկա, եկեղեցականներեն մեր մասը արատավորված և ինք իր անցյալին հաշիվը մաքրած։ Մեծ բաժինը կներկայե իր վարպետին, փոքրը ինք առնելու ակնկալությամբ։ Ասկե զատ ավելի կտեսնե պատրիարքարանի հեղինակությունը, և ինք իբր պատրիարք մը, նոր պետը Գաղատիո հակաթոռին՝ շրջաբերականներ կղրկե, չեզոքացնելու համար Ազգային Պատրիարքարանի կաթողիկոսական պատգամավորի ընտրությանց առթիվ տված հրահանգները։ Վարչությունը պետք է նկատի առնե խնդրույն ծանրությունը, որ դավ մըն է թըրքահայոց շուրջ նյութված, որուն արմատները գուցե կիրարկեն մինչև Կովկաս։ Ժամանակն է, որ ցույց տա այդ անարժան եպիսկոպոսին, թե ինք արժանի չէ այն սքեմին, որ կզոհե իր հետին մտքերուն։ Փութացնել գավառներու պատգամավորներու ընտրությունը և ճիշտ դիրքը կաթողիկոսական վերին ընտրության միջոցին, որ ահավոր պայքար մը պիտի ըլլա թրքահային և ռուսահային միջև»։