Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպես են միշտ մեր պահպանողականները, ամեն բան իրենք կանեն, օրինավոր ու ապօրինի, չեն հայտնի, բայց հենց որ հակառակորդը մի քայլ կանի, թեկուզ ամենաօրինավոր քայլը, իսկույն դուրս կգան և օ՜հ, սարսափ, մի ընդհանուր վայնասուն կբարձրացնեն, աղաղակելով՝ ընտրությունն ապօրինի Է, ձեր ասածները փաստեր չեն և այլն. մի խոսքով այնպիսի աղաղակ, որ կարծես աշխարհը փուլ Է եկել։

Մենք հենց Էն գլխից հայտարարեցինք, որ թեկնածուների մասին խոսելիս մենք կլինինք անաչառ և նույն պահանջը դրինք մեր աշխատակիցների առաջ։

Պ. Լեոն խոսեց Օրմանյանի մասին։ Բոլորը փաստեր ու պաշտոնական արձանագրություններ Էին. նրանք աղաղակ բարձրա ցրին, թե փաստերին, արխիվներին շատ Էլ չպիտի հավատալ, արխիվները պիտի հանգիստ թողնել։ Կարապետ եպիսկոպոսի մասին մի հոդված հրատարակվեց «Գ. Պապունի» ստորագրությամբ։ Մենք այդ հոդվածին տեղ տվինք, աչքի առաջ ունենալով, որ ամբողջովին փաստերից Էր բաղկացած, չնայելով, որ դրանց մեջ տխուր փաստեր շատ կային: Կարապետ եպիսկոպոսի պաշտպաններից ո՛վ Էլ ուզում Էր, կարող Էր դուրս գալ այդ փաստերը հերքելու, և մենք սիրով տեղ կտայինք հայ եպիսկոպոսի արատը սրբող տողերին, սակայն նրանք այդպես չարին, նորից կական, նորից վայնասուն, բոլոր խմբա գրությունները հեղեղեցին հեռագըրներով, անփաստ, հայհոյալից հոդվածներով պ. Պապունու հասցեին և այլն։

Այժմ գավառներում ընտրություններ են կատարվում. հերիք Է այդ ընտրություններից մեկը հիշել, ցույց տալու, թե ինչպես են գործում մեր սքեմավորները։ Կարսի ծխականները պատվիրակ են ընտրել օրմանյանականներ, ժողովը, իհարկե, ամեն կողմով կանոնավոր Էր։ նույն քաղաքում գավառացի ներկայացուցիչները խելահասություն չեն ունեցել Օրմանյանի կողմնակիցներին ձայն տալու և ահա, օ՜հ, անարդարություն,—ժողովը անգիտակից Էր, մեծ մասը