Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


անգրագետներ, էին, ժողովը վերջապես ապօրինի էր։ Եվ իհարկե, սիրած եղանակը կա-պիտի վայնասուն բարձրացնել, կուրծք ծեծել, մինչև որ ընտրությունը բեկվի։ Բայց մոռանում են վերջապես, որ հասարակությունն էլ աչք ունի ու շատ բաներից գոնե քիչը տեսնում է, ընթերցողն էլ որոշ հասկացողություն ունի, և նման վայնասունները ծիծաղ միայն կարող են հարուցանել։

12. ԸՆՏՐԵԼԻՆԵՐԸ

Թիֆլիս, 8 հոկտեմբերի

Մի շարք առաջնորդողների մեջ մենք մանրամասն բացատրեցինք «Հորիզոնի» ընթերցողներին, թե ինչ դավանանքներ ունինք կաթողիկոսական հարցի վերաբերմամբ։

Հավատարիմ մնալով այդ դավանանքներին, որոնց կենտրոնն ու հիմքը, ինչպես գիտեն մեր ընթերցողները, ժողովրդական սկզբունքն է, մենք այսօր գալիս ենք հայտարարելու, թե ներկայումս ինչ հոգևորականներ, մեր կարծիքով, կարող են կենդանի պահել ժողովրդական սկզբունքը մեր ազգային եկեղեցական վարչության մեջ։

Մեր համոզմունքն է, որ թուրքահայ սահմանադրական և ժողովրդասեր հոգևորականության մեջ, ներկայումս ամենից շատ աչքի ընկնողը մի դեմք է Եղիշե արքեպիսկոպոս Դուրյան։ Ինչպես հայտնի է, անցյալ կաթողիկոսական ընտրության ժամանակ Եղիշե սրբազանը երկրորդ կանդիդատ ընտրվեց։ Եվ պատահական մի հանգամանք չէր, որ Դուրյանի անունը դրված էր Իզմիրլյանի անվան հետ։ Երկուսն էլ մի դպրոցի մարդիկ էին, այն դպրոցի, որ ստեղծել է թուրքահայոց սահմանադրությունը։

Ինչպես հանգուցյալ Իզմիրլյանը չէր հասկանում և չէր ընդունում եկեղեցու կառավարություն առանց ժողովրդի մասնակցության, այնպես էլ, հավատացած ենք, Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանի համար էլ միանգամայն խորթ պիտի լինի եկեղեցական-ազգային ամենակարևոր շահերի