Մի պարզ խաբեություն, որի նկատողների թիվն ավելանում Էր օրեցօր։ Անխուսափել պետք Է գար մի օր, որ բացվեր այղ շանտաժը, այդ խաբեբայությունը, որ կույրերն Էլ տեսնեին և Արծրունու հիշատակը հարգող վերջին մարդիկն Էլ ձեռքները թափ տայրն ու հեռանային խմբագրատնից։
Այդ զգում Էին և թերթի շուրջը գտնվող մի փոքրիկ խումբ մարդիկ, որոնք վերջերս ճիգ արին այդ ծովի երեսին երերվող փտած նավն ազատելու ակներև վերջնական կործանումից, հիշեցրին մոռացված անուններ, մոռացված հառաջադիմական տրադիցիաներ, մոռացված հակակղերական և հակաօրմանյանական պայքարներ, րայց ամենն իզուր։ Բռնելու, ետ դարձնելու տեղ չկար այլևս, անկարելի Էր ճակատագրորեն անդունդը գլորվող կեեղծիքը կանգնեցնել: Վերջին օրհասական ճիչը եղավ «Մշակ» № 219 հոդվածը «Կար-Միր» ստորագրությամբ և ետևից վրա հասավ սև օրը, վերջնական անկման ու խորտակման զարհուրելի օրը։ Այդ մի քանի հոգին չկարողացան փրկել «Մշակը», մնաց որ իրենք իրենց փրկեին, հեռու կանգնեին ու որպես արդեն օտար հանդիսականներ թամաշա անեին հոետեմբերի 13֊ին:
Այդ օրը «Մշակի» խմբագիրը, թաքուն ժողովներից արդեն դուրս գալով, բացարձակ, լույսի տակ, Թիֆլիսի բորսայի դահլիճում նստել Էր օրմանյանականների ժողովին նախագահ ու միաձայն հայտարարում Էր առաջին ընտրելի Օրմանյանին։ Պարզվել Էր վերջապես և վերջնական Էր անկումն ու անվերադառնալի, բայց դրանով չի վերջանում, այլև անպատիվ Էր այդ անկումն ու խայտառակ, որպես խաբեբայի անկում, որ խաբել Էր մինչև անկման օրր և ուզում Էր խաբել նույնիսկ անկման րոպեին։ Եթե այդ օրը նա բարձր հայտարարեր, թե օրմանյանական Է, այդ գոնե կլիներ միայն անցյալի դավաճանություն, կլիներ տղամ-արդություն, թեկուզ դավաճանի տղամարդություն և երես կունենար գոնե օրմանյանականների մոտ: