Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բայց անկման ու խորտակման րոպեին էլ հավատարիմ իր խաբեբա բնավորությանը, երբ աջ ձեռքը գցել էր Օրմանյանի փեշը, իսկ աջքը օրմ անյանական վաճառականների գրպանին, միաժամանակ աշխատում էր ձախ ձեոքն էլ գցի Մեսրոպ եպիսկոպոսի փեշը, խաբի և՛ մի կողմին, որի հետ է, և մյուս կողմին, որի հետ չէ, դրա համար էլ ասում ենք, վերջնական անկումը եղավ միաժամանակ և անպատիվ ու խայտառակ, դրա համար էլ արժանի է և՛ մի կողմի արհամարհանքին և՛ մյուս։

Այժմ մնում է, որ ամեն մի կարգին մարդ պահանջի՝ վերցնելու «Մշակի» խմբագրատնից Գր. Արծրունու պատկերը և ջնջել տա նրա անունը թերթի ճակատից, որ այլևս չշարունակեն խաբել ժողովրդին։

Ծանր հոգեվարքի հիվանդը մեռած է արդեն, և մեզ էր վիճակված զարկելու նրա վախճանի մահազանգը։ Իսկ նրա խաբեբա ղեկավարները թող գնան ապրելու ուրիշ կյանքով։

16. ՍՈԻՏ ԵՆ ԱՍՈՒՄ

Թիֆլիս, 19 հոկտեմբերի

«Հովիտ» կղերական―օրմանյանական շաբաթաթերթի հավելվածները, «Մշակ» ու «Սուրհանդակ», ավետելով տերտերական֊վաճաոականական բլոկի ընտրությունները Թիֆլիսում, գրում են, իբրև թե նրանց դեմ գործում էր «Հորիզոնի» խումբը :

Սուտ են ասում այդ հավիտենական ստախոսները։ Եվ այապես սուտ են ասում, որպեսզի իրենց ընտրություններին հաղթանակի ձև տան։

Ճշմարտությունն այս է։

Այս մարդիկ ամեն կերպ հոգացել էին «Հորիզոնը» և առհասարակ իրենց դեմ եղող ամեն մի անհատի ու խըմբակցության ներկայացնել հեղափոխական, որ հեռացնեն, հրապարակը մնա իրենց ու ընտրեն օրմանյանականներին: