Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ ամենից գլխավորը, նա գէտել Է այդ վիշապի զլուխը: Գտել է, որ և՛ «Հորիզոնի» համախմբումը, և՛ կաթողիկոսական խնդրի այս ձևով դրվելը—նրա համար են այդ բոլորը «որպեսզի առաջվան նման լղլղան, առաջվա նման պահպանեն իրանց պաշտոնները»։ Գիտե՞ք ով Լեոն և Հովհ. Թումանյանը․․․

Եթե չեք հավատում, կարդացեք «Մշակի» 230 №֊ը։ Այսպիսով, վերջ ի վերջո դուրս է գալիս, որ հայոց վաճառականները, արհեստավորները, ինտելիգենտները, բժիշկները, փաստաբանները, մասնագետները, ուսուցիչները, գրողները, ինչպես թված են «Մշակում», նրա համար են միացել ու բանակ կազմել, և նրա համար է շարժվում այս ահագին բանակը, որ խլի Լեոյի ու Հովհ. Թումանյանի չաղ֊ չաղ պաշտոնները, որ նրանք չքանդեն հալոց ուսումնարանները, հայոց ազգային հաստատությունները։

Բայց մենք դեռ կշարունակենք ու կտեսնենք հայոց ուսումնարանների ու ազգային հաստատությունների այս քստմնելի պաշտպանին։

II

Թֆլիս, 23 հոկտեմբերի

Մեր կյանքում և մեր մամուլի մեջ մի դժբախտ երեվույթ համարելով Հ. Առաքելյանին, որպես հասարակության բարոյական անկման մի լուրջ սիմպտոմ, անցյալ անգամ խոստացանք շարունակել մեր խոսքը նրա վերջին հոդվածի մասին։

Բայց ի՞նչ ենք ասելու նրա հոդվածի մասին խոսելիս։ Անշուշտ այն, ինչ որ ասել ենք մենք և ինչ որ ասել են ուրիշները նրա հոդվածների մասին խոսելիս տասնյակ տարիներ շարունակ—թե նա սուտ է ասում։

Պետք է ասենք՝ սո՛ւտ է ասում, թե պ. Լեոն ուրացել ու դավաճանել է Գր. Արծրունուն։ Եթե մի մարդ կա, որ հավատարիմ է մնացել Գր. Արծրունու լավագույն գաղափարներին ու հիշատակին—դա Լեոն է։