Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ե՛կ, հանգստացի՛ր, այստեղ կեցություն
Կարող ես գտնել․(186)
Շվ իմ սերտ սիրո ոգեխառնության
Այլևս չըկամիս համազգա՜ց լինել.(187)
[Նայեցեք աջ կողմ—առաջին հարկում (189)]
Որպես մի սալոր շառագունում Էր — (կույսը).(190)
Թո՛ղ մթին այրիք, ճգնավոր, փախի՛ր.(205)
Բայց ձմեռն փչեց—ծածկվեցավ գարուն. (211)
Նիրհած Է հոգիս, նա կընորոգվի՞: (236)33


Այս բաները նա գրել Է 1864 թվին*։

Վերցնենք և տեսնենք նրա երեսուն տարուց հետո գրածները՝ 1893 թվին Մոսկվայում հարատարակած «Հոբելյանի տարեդարձը»։

Չըհընչեց լարերեդ և ոչ մի դաշնակ. (19).
Այսպես, իմ Քընար, այսքան ժամանակ
Սիրելով հանգիստ և դատարկություն,
Իբբև ժայռերից սեղմված մի գետակ,
Մնացիր անշարժ……(19)34


Ժայռերից սեղմված գետակը՝ կատաղի շարժման և անհանգստության ամենալավ օրինակը, բերած է այստեղ՝ որպես օրինական շարժության, հանգստության և… դատարկության։

Իբր սըրաթռիչ արծվի կորյուն
Թռչում էի ես հըզոր թևերով։ (20)


Կորյունը առյուծի համար են ասում—«Կորիւնք առիւծոց մռնչե՛ն». Սաղ. ՃԳ, 21. «Միւս ևս այլ կորիւն ’ի կորեանց խրոց առխծացոյց». Եզեկ. ԺԹ, 5, և այլն. իսկ արծվի համար ձագ են ասում.

  • Ուշադրության արժանի Է, որ պ. Շահազիզյանի 1865 թվին Մոսկվայում Հրատարակած գրքի բոլոր ոտանավորների տակ գրած է 1864 թ. <Ծ.Հ.>։