«Գեշ զե՛շ արասցեն զնտ ձագք արծուեաց». Առակք, է. 17. «Ձագք արծուեաց ի բարձունս
թռչին». Յովբ. Ե, 7։ Այն էլ չգիտեմ՝ որքան հարմար է ձագի համար գործ ածել «հզոր
թևեր»:
Ախ, թե և մեր սիրտը ծառի պես լիներ,–
Ձըմեռը կանաչ տերևից թափվեր, Ամառը որ գար, մանուկ աշխույժով,
Բանաստեղծական ելևէջներով
Յուր թմրությունից նորի՜ց ըսթափվեր։(21)
|
|
Կանաչ տերևն է թափվում ծառից, ոչ թե ծառն է թափվում կանաչ տերևից, այն էլ ոչ թե ձմեռը, այլ աշնանը, և նորից սթափվում է գարնանը, ոչ թե «ամառը որ գար»: [Բանաստեղծն իրավունք չունի բնության օրենքները խանգարելու, շփոթվելու]։
Նա յուր «Անգին գոհարի» մեջ այսպես է նկարում «հայուհու մազերը».
Որի սևաթույր մազերը կիտված
Ծալք֊ծալք ցրված են բարակ ուսերով։ (22)
|
|
Անկարելի է երևակայել, թե ինչպես մազերը կարող են կիտված ծալք-ծալք ցրված» լինել։
Հայուհուն ասում է.
Անարատ, որպես չըհնձած ց`որեն։ (23)
|
|
[Ահա] Այս բոլորից հետո տեսնում ենք, թե ինչպես սխալներն ընդհանրապես իրանց վրա կրում են ժամանակի հետքերը։ Լեզվական անկանոնությունը ձեզ պատմում է, որ այդ այն ժամանակ է գրված, երբ նոր էր ստեղծվում աշխարհիկ գրական լեզուն, բնության սխալները ցույց են տալիս, որ բանաստեղծն յուր կյանքը քաղաքումն է անցկացրել, ժողովրդի կյանքն ու վարքը-բարքը եթե ճիշտ չեն երգած, դուք իմանում եք, որ նա չի տեսել, հեռու է եղել, թեև, իհարկե, կրկնում եմ,
չի կարելի ամեն մի սխալ այս հանգամանքներին վերագրել։