Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[Այսպես էր ժամանակը, այսպես էր ժամանակի կյանքը։ Եվ այս մի այնպիսի մեծ հանգամանք է, և սրա ուժն ու իշխանությունը այնքան մեծ է ու զորեղ, որ ոչ մի հանճար չի կարողացել նրան արհամարհել, անտես առնել նրա հա֊ շիվները: Այդ անկարելի է, այդ կնշանակի չապրել այն ժամանակում, կամ ուղղակի՝ չապրել։ Իսկ ապրող, կենդանի մարդու, ևս առավել բանաստեղծի վրա նա ազդում է հազար կողմից․ արտացոլում է նրա հոգում յուր առանձնահատուկ երևույթներով և արտահայտություն է գտնում նրա ստեղծագործությունների մեջ։

Արդեն համառոտ տեսանք, թե երբ էին ապրում և երգում մեր նախորդ շրջանի բանաստեղծները, թե ինչ ժամանակ էր այն և ինչ հասարակություն։ Ահա այսպիսի մի դարի և ժողովրդի բանաստեղծ գալիս է ու ասում].

Սառն է այս դարը,և ես ավելի, Քան թե մի այլ ոք,արհամարում եմ Նյութապաշտությունն նորա անհոգի,- Հակառակ դարիս,Սե՜ր,քեզ երգում եմ։ (Ս. Շահազիզ, Լևոնի վիշտը, 31)*։

Բայց, դեռ բերանը նոր բաց արած, հանկարծ հրաժեշտ է տալիս այդ սերին.

Այլ այժմ ներիր (սե՜ր)․—ճակատագիր Վերաս դրեց լուծ սաստիկ․․․ (Նույն,46)

[Ահա մի նշանավոր և հետաքրքրական պատմություն]: — Հարցրեք։ Այս ի՞նչ «սաստիկ լուծ» է, որ բանաստեղծին բաժանեց յուր «սեր»-ից, որ դեռ նոր էր ուզում երգել, նոր էր ուզոմ գրկել, ամբողջ աշխարհն ու դարը արհամարհելով։ Գիտե՞ք, թե այդ ինչ լուծ է և [կամ թե] ո՞վ դրեց այդ

  • Սմբատ Շահազիզյան, Լևոնի վիշտը, Մոսկվա, 1865 թ.։ <Ծ․Հ․>: