Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լուծը բանաստեղծի քմահաճ ոգևորության վրա։ Լսեցե՛ք, նա կասի.

Հայն գոսացել է, վա՜յ նորա օրին,
Անգութ խավարի գավազանի տակ․
Եվ խեղճի կյանքը և խեղճի հոգին
Ապականվելով դարձել է փլատակ։

(Նույնը, 56)

Եվ ահա երգը փոխվում է․

Չէ′, մեզ պիտո են ուսումնարաններ,
Այլ հնար չըկա սորա փրկության,
Ազգային դպրոց և պանսիոններ
Կըծածկեն այդ ցեխ, այդ հոգու զնդան…
Ակադեմիա՛— Մայր֊էջմիածնում,
Նախագահ վանքի դավթին ու դրան,
Ուր ե՛ռ է գալի այս ներկա օրում
Ընչասեր արյուն, ախտեր անարժան։
Քանի դար անցավ, և մինչև այսօր
Չունինք մեք դպրոց, — այդ բանն առաջին,
Գումար կազմեցավ շատ նշանավոր,
Նորան սուրբ հայրերն անպտուղ արեցին։
Խեղճ ժողովուրդը յուր հետին լուման
Բերեց աստուծո, գանձանակ ձգեց.
Հոգևոր ուսում չրտվեցին նորան,
Նա չմբտածեց և չրբողոքեց։
Հասավ ժամանակ․ մեք բողոքում ենք.
Մեք ազգի անդամ և երեսփոխան…

(Նույն, 127)։

Որտեղի՜ց որտեղ։ Սեր էր ուզում երգել, բայց այդ դարիս հակառակ էր, և նա չկարողացավ յուր երգը շարունակել, նրան ընկճեցին «ծանր պիտույքը հասարակության». նա դարձավ «երեսփոխան», հաշիվ՝ է պահանջում… ոտանավորով ։ Այս արդեն դարի՝ ժամանակի երգն է։