Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ունի իր տոհմի և նրա միջոցով ընդհանրապես ժողովրդի անցյալի ու ներկայի նկատմամբ։

Այս գրառումներով Թումանյանն ասեք կատարում Էր ինքնաճանաչման առաջին քայլը, պարզում Էր մերձավոր նախնիների դիմագիծը և ինքնակենսագրական թեմայի սկիզբն Էր դնում իր ստեղծագործության մեջ։ Այդ թեմայի շուրջ նա, ըստ երևույթին, շատ Է մտածել, բայց թողել Է չիրագործված։ Միայն կյանքի մայրամուտին (հավանաբար՝ 1919 թ.) նա գրի առավ մանկական տարիներին վերաբերող մի շարք նոթեր, որոնք ապագա ինքնակենսագրության հիմքն Էին լինելու։ Բայց գործը դրանից առաջ չանցավ, և Թումանյանի ինքնակենսագրությունը, որն անշուշտ կունենար նաև պատմագիտական լուրջ արժեք, եկավ լրացնելու նրա չգրված երկերի մեծ ցանկը։ Մեզ մնում Է բավարարվել այն ինքնակենսագրական Էջերով, որոնք առատորեն սփռված են Թումանյանի տարբեր հոդվածներում ու նամակներում, գեղարվեստական երկերում և ժամանակակիցների գրի առած խոսքերում։

2. «Մեր նախորդ շրջանի բանաստեղծները»: - Տոհմական նախնիների գործերն ու ճակատագիրը շարադրելուց մեկ տասնամյակ անց՝ 1890-ական թթ. վերջին, Թումանյանը ձեռնարկեց մի ուրիշ՝ այս անգամ գրականագիտական աշխատության, որի նյութը իր գրական նախորդների վաստակի արժեքավորումն Էր։ Խոսքը վերաբերում Է «Մեր նախորդ շրջանի բանաստեղծները» ընդհանուր վերնագրի տակ համախմբված գրառումներին, որոնց նպատակը հայ նոր գրականության ձևավորման շրջանի ազգային-հասարակական գաղափարների և գեղարվեստական որոնումների քննությունն Էր, իսկ նյութը՝ արևելահայ ու արևմտահայ բանաստեղծների և հրապարակախոսների ժառանգությունը՝ սկսած XIX դարի կեսերից։

Այս աշխատության ստեղծման առիթը եղան այդ ժամանակ Թիֆլիսում գործող «Ծիածան» աշակերտական ընկերության պարապմունքները, որոնց ժամանակ Թումանյանը դասախոսություններ Է կարդացել հայ նոր գրականության մասին։ Հիշենք միայն ունկնդիրներից մեկի՝ հետագայում հայտնի գրող և մանկավարժ Մարգար Ավետիսյանի վկայությունը. «Ավելի շուտ դրանք ազատ զրույցներ Էին, քան սիստեմատիկ դասախոսություններ։ Սակայն ոչ մի պարապմունք այնպես կենդանի չէր անցնում և, կարող եմ ասել, այնքան բան չէր տալիս մեզ, որքան Թումանյանի «անծրագիր», «անմեթոդ» զրույցը։ Ոչ մի դասախոսություն այն հաճույքը չէր պատճառում մեզ, ինչ որ Թումանյանինը։ Երկու-երեք, շատ անգամ ավելի ժամեր նստում էինք, և ժամանակն այնպես էր անցնում, որ մեզ թվում էր, թե դեռ նոր ենք սկսելու ու պարապմունքներից դուրս էինք գալիս ոչ հոգնած, այլ ավելի թարմացած» (ԹԺՀ, 174)։

Աշխատության պահպանված մասերը (որոնց ընդհանուր ծավալը մոտ երեք մամուլ է) նույնպես վերջնական մշակման չեն հասցվել և