Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարադրված մտքեր, եզրահանգումներ, իսկ երբեմն ամբողջ հատվածներ («Երեկվան պատմությունը և այսօրվան իրականությունը», «Կարևոր հույսն ու կարևոր ճանապարհը», «Վան ու Երևան», «Կինն ու մահմեդական պետությունների անկումը» և այլն)։

1941 թ. բանաստեղծի դուստրը՝ Նվարդ Թումանյանը, տպագրել է ուսումնասիրությունից մի քանի քաղվածք՝ «Հատվածներ Հ. Թումանյանի «Ռուս-պարսկական պատերազմը և Աբովյանը» անտիպ աշխատությունից» վերնագրով։ Այն ամփոփում է նախաբանի տարբերակն ամբողջությամբ, «Խ. Աբովյանի Վերք Հայաստանին» և ռուսաց զինվորական տարեգրությունը» գլխից մի հատված, նաև մի քանի փոքր քաղվածք ուսումնասիրության տարբեր տեղերից (տե՛ս Սգ, 1941, №№ 9-10, էջ 113, 114)։

Առաջին անգամ ամբողջական տարբերակներով տպագրվել է ԵԺ VI, 253—356, գրականագետ Աս. Ասատրյանի աշխատասիրությամբ։ Ըստ արժանվույն գնահատելով նախկինում այս ուղղությամբ կատարված աշխատանքը անհրաժեշտ ենք համարում նշել, որ սույն հրատարակության մեջ հիմնովին վերանայված են տպագրվող նյութերը. դրանք մեծ չափով ճշտված են, ուղղված, կրկին վերծանված։ Լրացվել և ճշտվել են ծանոթագրությունները, բոլոր սկզբնաղբյուրներն ու մեջբերումները, թարգմանվել են ռուսերեն բառերն ու քաղվածքները։

Առանձին բաժնում ներկայացված են տարբերակ հատվածները։

Տպագրվում է ինքնագրից։ Բնագիրը պատրաստելիս հատվածների տեղադրման հարցում հիմնականում հետևել ենք նախորդ հրատարակությանը։

* * *

1 Ակնարկը վերաբերում է Մ. Խորենացուն։ Մ. Չամչյանի «Հայոց պատմություն» գրքի լուսանցքում նշված է պատմիչի անունը։

2 «Իսկ մոգքն հանդերձ դահճօք սփռեսւլ ՚ի գիւղս և յաւանս բռնադատէին զամնին յուրացուի հաւատոյ, և յոչ առնուլ նոցա յանձն չարաչար մահուամր սպանանէին զբազումս ՝ի նոցանէ։

Եվ եղև յայնժամ աշխարհ մեր իբր սպանդարան մարտիրոսաց»։ Տե՛ս Չամշեանց Մ., Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ տեառն 1784, Վենետիկ, Հ. Ա, դիրք երկրորդ, գլուխ ԽԸ, էջ 464։

3 «Պատմութիւն Արիստակեայ Լաստիվերտցւոյ». Նախերգանք. Վենետիկ, Ս. Ղազար, 1901:

4 Արշակունինեբը ծագում են պարթևներից, որոնք Պարսկաստանում գահակալել են մ.թ.ա. 248—224 թթ.:

Հայ Արշակունինեբը Հայաստանում գահակալել են 66 — 42 թթ.։ Արշակունիների արքայացանկի առաջին ներկայացուցիչն է Տրդատ Ա