Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արշակունի թագավորը, որը որպես Մեծ Հայքի թագավոր՝ միջազգային ճանաչման է արժանացել 66 թ: Նա պարթևաց Արշակունի արրա Վանոն 11֊ի որդին էր, Պարթևստանի Վաղարշ I և Ատրպատականի Բակուր թագավորների կրտսեր եղրայրը։

5 Այս տողից հետո ինքնագրում տեղադրված Է նույն հատվածի սեվագիր տարբերակը, որի սկզբի մասը (մինչև այս տողը) տե՛ս ԳԱԹ, Թֆ № 185 և համարի տակ պահվող տարբեր նյութերի մեջ։

6 Ջիրավի ճակատամարտը տեղի է ունեցել 371 թ. հայկական և պարսկական զորաբանակների միջև, Այրարատ նահանգի Բագրևանգ. գավառի Ձիրավ (Ձրավ) գյուղի մերձակա դաշտում, Նպատ լեռան հյուսիսային ստորոտի՝ Արածանու գետահովտում։ Հայկական զորաբանակն առաջնորդել են Պապ թագավորը, սպարապետ։ Մուշեղ Մամիկոնյանը և ասպետ Ամբաո Բագրատունին։ Հայերին աջակցել Է հռոմեական մի զորամաս: Ծանր կորուստներ կրած պարսկական բանակը, չդիմանալով հայկական զորքի գրոհներին, դիմել Է փախուստի՝ հալածվելով մինչև Ատրպատական։ Ջիրավի ճակատամարտից հետո Շապուհ 11 արքան հարկագրված հաշտության պայմանադիր ստորագրել Վաղես կայսեր հետ ճանաչելով Հայաստանի անկախությունը ու Պապի գահը։

7 Ձիբավի ճակատամարտի մասին պատմում են Փ. Բուզանդը և Խորենացին (Փավստոսի Բիւզանդացւոյ, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1912, 5֊րդ դպրություն, գլ. Դ, Հջ 287 -299, Մովսիոսի Խորենացւոյ Պատմութիւն Հայող, Տփղիս, 1913, դիրք երրորդ, զլ. Լէ, Հջ 302--305)։ Սակայն Թումանյանը հավանաբար օգտվել Է Միքայել Չամչյանցի վերաշարադրանքից, պատմութիւն Պատմսւթխն Հայոց…, հ. Ա, Վենետիկ, 178: Էջ 465, 466), քանի որ "իբրև լետոն ադամանդեալ» արտահայտությունը Խոր են ա ցու մոտ այսսլես Հ. ((իբրև զլեառն ին. ազամանդեայ» (Խորենացի, նշված գիրքը էջ 304), իսկ Չամչյանի մոտ՝ «իբրև զլեաոն աղամանգեայ» (Չամչեանց, նշված դիրքը, էջ 465):

8 Այս սրտահայտության կապակցությամբ Խորենացու մոտ կարդում ենք. «Իբրև զլեաոն ինչ ադամանղեայ Խոնարհիչ ի ծով բովանդակ ճակատն Յունաց ի պարսկական դօրսն։ Քանզի և զնոսա էր տեսանել իբրև զհզօր գետ առ ի կողմն ի լայն ծավալեայ, արդարե զջրոյ գոյն դրահազգեստացն րերՀր աեսւութիւնս»։ Չամչյանը Խորենացու այս հատվածը համառոտել Լ. «Սոլնպես էր տեսանել իբրև գծով իմն ահեղ և զճակատն պարսից…» (Զամչեանց Մ.. Պատմութիւն Հայոց…, հ. Ա, էջ 466)։ Մեջբերումը ճշտված է ըստ բնագրի։

9 Բագրևանզի գավառում (ուր և Ձիրավի դաշտն է) գտնվող նպատ լեռան գագաթին, հայ պատմիչների վկայությամբ (Մ. Խորենացի, Պատմութիւն Հայոց, Հջ 304, Փ. Բիւզանդ, Պատմութիւն Հայոց, Հջ 292 և այլն),