Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/650

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


(ծնվ. 1867), որ հայ աղգային-ազատագրական շարժման առաջին մասնակիցներից էր և իր հեղափոխական գործունեությամբ մեծ ազդեցություն է թողել պատանի Թումանյանի վրա: Նա դարձել է բանաստեղծի «Հին կռիվը» պոեմի հերոսի՝ Վահանի նախատիպը, իսկ 1885 թ. հոկտեմբերի 14-ին գրել է նրան նվիրված բանաստեղծություն՝ «Թող փչե քամին» երգի եղանակով (տե՛ս Սհ 1, 320-324, 643, Սհ 4, 561 — 665),

Հայրենանվեր պատանու գործունեությունը ոգևորել էր Թումանյանին, և վերջինս պատրաստվում էր նրա հետ մեկնել Արևմտյան Հայաստան, Օլգա Թումանյանի վկայությամբ, նա նույնիսկ այդ նպատակով ատրճանակ էր ձեռք բերել: Սակայն Գոլոշյանի մեկնելու ժամանակ՝ 1888 թ. մայիսին ծանր հիվանդանում է, ուստի և մտադրությունը չի իրականանում։ Իսկ 1889 թ. մայիսին ստացվում է Գոլոշյանի սպանության լուրը (Գոլոշյանի մասին մանրամասն տե՛ս Լեո, Հայ հերոսներ, 1920, էջ 44 — 48, Ինճիկյան, 142 — 144, 149, 150, 163, 197—201, 328, Սհ 4, 561—565),

58 Նկատի ունի՝ բանաստեղծություններ, Մոսկվա , 1890։

59 Ակնարկում է Գրիշկայի և Մամի կանանց։

60 Բանաստեղծի պապի՝ Հովհաննես աղայի մահից հետո Թումանյանները հետզհետե սկսում են կորցնել իրենց պատկանող հողային տարածությունները, որ Հովհաննես աղան ստացել էր որպես պարգև մարտական սխրանքների համար, և այնուհետև հողերի խնդիրը երկար տարիներ դառնում է Թումանյան ընտանիքի հոգսերից մեկը, քանի որ չի ստանում դրական լուծում՝ չնայած կառավարությանն ուղղած բազմաթիվ դիմումներին և խնդրագրերին։

Դեռևս 1884 թ. մարտի 28-ին բանաստեղծի հորեղբայր Մեհրաբ Թումանյանը դիմել էր Լոռու գավառապետին, բայց դիմումը մնացել էր անհետևանք (ԳԱԹ, ԹՖ, № 1716. այս մասին մանրամասն տե՛ս Ա. Ինճիկյան, 56, 57):

Դրա վկայությունն է նաև 1899 թ. հունիսի (") 5֊ի բանաստեղծի խնդրագիրը՝ ուղղված Թիֆլիսի նահանգապետին, ուր ասվում է. «<...> օրենքի ուժով ենթակա չեմ ունեցվածքից զրկվելու (տե՛ս Սհ 9): Հիշենք նաև 1913 թ. հուլիսի 13-ին, 18֊ին, 29֊ին բանաստեղծի գրած նամակները՝ դարձյալ Թիֆլիսի նահանգապետին, ուր հիշատակվում է «հողային գործով իր անակնկալ Դսեղ մեկնելու» և խնդիրը վերջնականապես լուծելու մասին (տե՛ս նույն տեղում):

Այս խնդրին բանաստեղծն անդրադարձել է նաև «Հաղթական ամբոխը» անավարտ երկում (տե՛ս Սհ 5, 490 — 494),

Ներկա գրառումներում «Հողերի գործը» ծրագրային նշումը հավաստում է բանաստեղծի մտադրությունը՝ հետագայում ավելի հանգամանորեն անդրադառնալու այս հարցին։

61 Ռոստոմ Թումանյանը (1871 — 1915) բանաստեղծի կրտսեր եղբայրն էր։ էջմիածնի հոգևոր կառավարության կողմից նա պաշտոնապես նշանակված