Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

92. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

<1896, մարտի 12, Թիֆլիս>

Ֆիլիպ,

«Քյորօղլին» ու «Քաջերի կյանքիցը» արդեն արգելված են և այդ մասին շրջաբերական է գրած այլ տեղերի ցենզուրանական կոմիտեներին և կարգադրված է քեզ հայտնել։ Իսկ «Տաճկական գրականությունն» ու «Շիլիոնի կալանավորը» թույլ է տված ամբողջապես1. «Տաճ<կական> գրականությունն» էլ հանձնեմ, թե՞ դեռ չէ2։ Մինչև գալս բարևում եմ տանըցոնց։

Հովհաննես

93.ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

<1896, մարտ 15, 10, Շուլավեր>

{Կենտրոն|Ֆիլիպ,}}

Բանն այնպես եկավ, որ ես էլ գնացի Շուլավեր. երկուշաբթի երեկոյան կգամ։ «Տաճկական գրականությունը» առայժմ մոտդ պահիր։ «Սաքոն» երկուշաբթի կտան, հանձնիր տպարանին կամ թե թող մինչև գալս։ «Շիլիոնը» թող մնա մինչև գամ։

Քո Հովհաննես

94. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

<1896, 8,9 ապրիլի, Թիֆլիս>

Ֆիլիպ,

«Դաշնակներն» էլ եմ ղրկում. «Մծիրիի» հետ երկուսն էլ ներկայացրու ցենզորին. «Դաշնակների» տպագրությունը այս ձևով ինձ համար շատ ցանկալի էր։

Հովհաննես