Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահանջների աղմուկից, նյութակա՜ն պահանջների, որոնց ոչ մեկին պատասխան չի կարող տալ…

Սիրելի Արսեն, նամակս հենց այստեղ ընդհատեցի և, ինչ ես կարծում, մի շաբթից հետո եմ շարունակում։ Էլ այն տոնով չեմ շարունակում. բայց խոսքը իմ մասին լինելով մի կարճ բան կասեմ։ Այստեղ՝ Թիֆլիսում կան մարդիկ (ձեռնհաս), Բաքու կան մարդիկ, և, առհասարակ, որտեղ որ կան իմ մոտիկ ընկերներն ու բարեկամները, ցանկություն են հայտնում, պատրաստակամություն են հայտնում, կամենում են ինձ նպաստել, որ և կարողանամ գրականությանն անձնատուր լինել, և՛ չշվարել ու շշկվիլ իմ ճանապարհին։ Նույնիսկ արդեն բավականին օգնություն եմ ստանում, այստեղի գրական ֆոնդից ստանում եմ2, Բաքվի մարդասիրական ընկերությունից ստանում եմ. և եթե մի չլսված լրբություն չլիներ, այս տարի ավելացնելու էին մինչև 450 (Բաքու)։ Հետևյալ նամակում այս մասին կգրեմ, որ քստմնիս, ինձ համար էլ նոր է բոլորովին պարզվել։ Դու չկարծես, թե այն է ինձ վրդովում, որ թոշակս չեն ավելացրել, բոլորովին չէ, այլ այն ցած երևույթը, որ հետո կպատմեմ, թե ինչպես մեկը լավ տեղյակ լինելով իմ դրությանը, մանավանդ, այն օրերում, երբ բաժանվել էի նոր, գնում է հավատացնում Ընկերության խորհրդին, թե ես ապահով մարդ եմ, կարիք չունիմ նպաստ ստանալու և այլն։ Այս գուցե մինչև անգամ Աղայանցը քեզ պատմած լինի։ Այս երրորդ ամիսն է մի անանուն ծրար եմ ստանում մեջը՝ 10 ռուբլի, մի անգամ, առաջին նամակում Գրել էր, թե ամեն ամիս, մինչև միջոցներս կներեն, ինձանից կստանաք ամսական 10 ռուբլի3։ Այս էլ մի նոր սյուրպրիզ։ Ինչևիցե. խոսքս այն է, որ այս բոլորր կարող են և ընդունակ այնպես անելու, որ ես կարողանամ իմ նպատակներս իրագործեմ, գլուխս աղատեմ, մի քիչ պտտվեմ մեր գավառներում ժողովրդի մեջ, թարմանամ ու հարստանամ տպավորություններով։ Խելացի նպաստողր պետք է այնպես անի, որ գրողը յուր ուժերի երիտասարդ ժամանակը բան շինի, ոչ