Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
114. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ
Շուլավեր-Թիֆլիս
<1898, սեպտեմբերի 28, 29, Շուլավեր>
Սիրելի Արիստակես,

Թող պարզ խոսեմ, թեև մի քիչ հանդուգն կերևա, բայց անկեղծ կլինի։

Մի հոգի, որ ընդունակ է բարձր ներշնչումների, մի սիրտ, որ կարող է հուզվել ուժեղ զգացմունքներով, մի միտք, որ ընդունակ է վերասլաց թռիչքների, վերջապես, մի մարդ, որ բանաստեղծ է, մեղք բան է, որ մատնված լինի չնչին հոգսերի գերության, չնչին, բայց մաշող հոգսերի, որոնք, իբրև խոչընդոտներ, հարթվելու Փոխանակ՝ բարդվում են օրեցօր՝ հորինելով մի շատ տխուր մաքառում, մի կռիվ, որ իսկի չարժե զոհին-զոհին, որ ի ծննդենե նշանակված է եղել բոլորովին այլ խորհրդով։

Ես միշտ, իմ մեջ, այսպես եմ մտածել իմ մասին, այսպես եմ նայել իմ վիճակին, և ասել եմ՝ այս էլ այն հրեշավոր աններդաշնակություններից մեկն է, որոնցով լիքն է մեր կյանքը։

Այժմ դու և Ֆիլիպը, և չգիտեմ ձեզ հետ էլ ով, ինձ թվում է, նույն կերպ նայելով գործին, ուզում եք մի ձևով ամոքել այս դրությունը կամ, ինչպես դու գրում ես, խառնվել իմ կյանքի մեջ։

Ով որ ինքնաբերաբար մի այդպիսի քայլ է անում, հարկավ, նա այնքան լավ է հասկանում իր արածը, որ ավելորդ է նրան ասել, թե ինչ է անում կամ ինչ է սպասում։ Մեր գրողը, հենց յուր երիտասարդ հասակից, կարոտ է կողմնակի օժանդակության, և այդ անհրաժեշտ ու հասկանալի է, երբոր գրականությունը կարևորություն ունի։ Ինչու չպետք է այդ էլ համարվի մի պաշտոն, որ արժանի էր վարձատրության։ Մի1 ժողովուրդ, և հենց նույնիսկ նրա ինտելիգենտ մասը, որ քահանաների բանակ է պահում, ընդունում է