137. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Շուլավեր—Թիֆլիս
Սիրելի Ֆիլիպ,
Այս երկու օրը պետք է գանք, թե չէ ցրտերն ընկնում են, երեխաներին դժվար կլինի երկաթուղու գիծը բերել, նոր հիվանդադարձ են, մյուս կողմից հիվանդություններն են այստեղ սաստկանում, իսկ այդտեղի երեխաներն էլ այդտեղ են անտեր։ Հիմա իմ աոաջին մի տագնապալի խնդիր կա՝ տանս վարձի խնդիրը, արդեն գրել եմ քեզ այս մասին։ Եթե մի բան հնարավոր է անել՝ ամենից առաջ աշխատիր այս գլուխ բերել, որ գամ ու կարողանամ վճարել, թե չէ արդեն շատ դժգոհ են, և վերջապես պետք է վճարել, թե չէ բոլորից ամսի սկզբին է առնում, ինձ այսքան ժամանակ էլ թողել է։ Այս չմոռանաս, մի բան արա. մնա ցածի մասին կխորհենք։ Այսպես էր ասում հանգ<ուցյալ> Մակար կաթողիկոսը անկյալ խնդիրների մասին։ Եմ խելքը շատ էլ բան չի կտրում։ Մի ժամանակ Ֆրանսիայում Սեն-Սիմոնը գրողներին ապահովելու համար ճառեր էր ասում իր հայ. բենակիցներին և համոզելու համար ասում էր. դուք կարող եք փոխարինել ձեր զորականներին, եպիսկոպոսներին, իշխաններին, եթե նրանք թողնեն իրանց գործր կամ կոտորվեն, բայց չեք կարող փոխարինել ձեր գրողներին ու ստեղծագործողներին և չեք կարող ոչ բանաստեղծություն գրել, ոչ վեպ, ոչ երաժշտություն հորինել։ Բայց այս բանը, որ այնտեղ էլ թերևս շատ համոզեցուցիչ չէր, չի կարելի ասել մերոնց. չէ որ բոլոր հայերը բազմակողմանի տաղանդներ են, և, վերջապես թող չլինեն այդ գրողներր, նրանք ի՞նչ են կորցնում…
Նկատողություններիցդ օգտվեցի, բայց թարգմանության մեջ մի բանը սխալ ես կարդացել. հերս կարդացել ես՝ տերս, և ասում ես դյուր չի գալիս1։