Բայց, կրկնում եմ, եթե մի բան է լինելու, շուտ արեք, թե չէ ջուրն եկել է կամուրջի գլուխն առել, էլ ճամփա չկա։ Այս րոպեիս այնպիսի կարիքների առջև եմ կանգնած և այնքան ստիպողական, որ մնացել եմ շվարած-անկարելի է այս օրով գրականությամբ պարապել, անկարելի է այսպես շարունակել, կամ դեսը, կամ դենը։ Գրական ժողովներ ենք ունենում ինձ մոտ, դրա մասին հետո կգրեմ2։
Եթե ուզում ես, այդ մասին խոսիր Նազարեթյանի, Բալայանի, ինժեներ Մխիթար Տեր-Անդրեասյանի հետ, Ասլիբեկյանի հետ, և վերջապես մեր ընկերների, որոնք կան այդտեղ, թե ինչպես է լավ անել, միայն թե շուտ, որքան կարելի է։ Ասում են Շագիդանովների կանտորից էլ բան են նշանակել, բայց միայն անունը լսեցինք, եթե այդպես բան կա, զարմանալի է, որ երեք ամիս է, և Նազարեթյանն ինձ չի գրում3։
Բարևներ բոլորիցս։
Հ.Գ.> Մոռացա քեզ գրել, որ ես ու Աղայանցը որոշել ենք գնալ գավառները՝ նյութեր հավաքելու4. ահա քեզ Ռուսաստանից ավելի կարևոր մի բան։
144. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Ուրավել— Բելի Կլյուչ
…1Գալֆայանը չուզեց։ Հա, Գալֆայանին էլ այստեղ հանդիպեցի։ Մի երկու օր ոչ ոքի չէի հանդիպում, նոմերից դուրս էի գալիս, գնում կլուբ, ճաշում, դարձյալ վերադառնում նոմեր. մի անգամ էլ բազարը մտա, տեսա ման գալու րան չի, էլ ետ տուն եկա։ Վերջում, գալուս օրը, հայտնվեց, որ ես այդ քաղաքում անծանոթ մի ղարիբ չեմ. հայտնվեցին շատ բարեկամներ, որոնցից շատ շատերին, իհարկե, չեմ ճանաչում։ Բանից երևաց այստեղ գիտեն ոտանավորներս