Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դյուր չի գալիս)։ Քաղաքագլուխը ծանոթացավ և խոստացավ, որ ամեն հարմարություններ կաշխատի ստեղծել, կամաց-կամաց դարձա նշանավոր հյուր, մինչև անգամ հրավիրել են Ախալցխա, բայց, այսուամենայնիվ, շատ անբան ա ս տեղծական ժողովուրդ են, մանավանդ գեղեցիկ (թող աստված ինձ ների այս բառի համար) սեռը։ Կան, ճիշտ է, եվրոպական տարազով հագնված (շատ անճոռնի) եվրոպական սանրվածքով տիկիններ և օրիորդներ, բայց միշտ նույն հաջի-խանումներն ու աբլաները՝ անկենդան, անհրապույր. եթե մեկին նայում են, կարծես մի բան են որոնում բամբասելու, եթե մեկի հետ խոսում են, կարծես թե վեճի լինին բռնվելիս, իսկ լավագույն դեպքում հաճոյախոսում են ամենազզվելի կերպով։ Սաստիկ զգալի էր ինձ համար մի կրթված կնոջ բացակայությունը, և աստված հասցրեց։ Մոտ օրերս եկավ մի ծանոթ ընտանիք, մի ջահել տիկին և Ուրավելի անտառը կենդանացավ նրա սրտալի ծիծաղով ու երգերով։ Շատ դյուրեկան երգել գիտի, ինքն էլ մի շատ սիրալիր ու զգայուն՝ տիկին է, և ահա ես կավալերություն եմ անում բնության ծոցում և դաշտերից վայրենի ծաղիկներ եմ քանդում նրա համար։

Ուրավելն իբրև բնություն շատ էլ գեղեցիկ չի, թեև ունի դեռ, անտառ, աղբյուր։ Ընկած է մի փոսի մեջ, հորիզոն չունի։ Շատ անձրևոտ տեղ է, իսկ արև ժամանակ սաստիկ շոգ է անում։ Իբրև ամառանոց լիքն է ամեն տեսակ անհարմարություններով։ Տուն ասված բաները մի քանի տախտակից շինած բոլդկաներ են՝ լիքը բաղլինջով, լվով և աստծո ստեղծած ամեն տեսակ զեռուններով, որոնցից աստված հեռու պահի Ձեզ։ Արև ժամանակ այնքան են տաքանում, որ կարելի է համարձակ մեջը խեղդվել (իհարկե, ով որ նամակ չի ստանում կնոջից և շատ է նեղացած)։ նոր են, հարմար սենյակներ շինում, դարձյալ տախտակից, որովհետև կառավարությունն իրավունք չի տալիս հիմնավոր աներ շինելու։ Բայց, բարեբախտաբար, իմ բանը լավ գնաց։ Ժամանակավոր ապրում եմ մի սենյակում, որը չի տաքանում՝