Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաստ պատեր ունի, մեջը ոչ լու կա, ոչ բաղլինջ, մինչև որ պատրաստ կլինի իմ վարձած սենյակը։ Իսկ իմ վարձած սենյակն ի՞նչ է։ Սրանից շատ տարին եր առաջ այստեղ եղել է հիվանդանոց՝ զորքի համար։ Այժմ այդ հիվանդանոցի հետքերն են մնում և հեռու կանգնած քարաշեն խոհանոցի ավերակը։ Այս ավերակ խոհանոցր խելոքի մեկր վերանորոգել է, ես էլ տեսա, հավանեցի ու վարձեցի։ Այժմ պատերը թաց են, մինչև չորանալը մնում եմ իրանց տանը։ Վարձել եմ այս պայմանով, եթե ամբողջ սեզոնը մնամ՝ 30 ռուբլի, իսկ եթե մինչև օգոստոս՝ 20 ռ.։ Ես մի քանի օր հիվանդացա, լավ չհասկացա, թե ինչու, այժմ լավ եմ և զգալի կերպով առողջացել եմ։ Ափսոս, հետս քիչ գրքեր եմ բերել, կարելի էր կարդալ։ Մեկ մեկ գրում եմ։ Այղ մասին էլ հետո։ Անցյալ գիշեր Ղըրխքեսալովը (Ձեզ հայտնի Կիրքեսալովը) մի լավ լեգենդ պատմեց-արդեն գրել եմ4։ Գիտեք, երբ որ մարդ առողջ է, շուտ է տպավորվում և հեշտ էլ գրում։

Ֆիլիպից դեռ նամակ չունիմ. ես էլ միայն հասցես եմ հաղորդել։

Ամեն օր մարդ է գնում գալիս, իսկ մի քանի օրից հետո կգա այստեղի պբիստավր, քաղաքագլխի աներձագը (ինչպես ինքն ասում է) և ամեն օր նարոչնի կերթա քաղաքն ու կգա, իմ նամակներն էլ կտանի-կբերի։

Հույս ունեմ, որ նամակներդ չեք ուշացնիլ։ Բարև երեխաներին և հարգանքներս ձերոնց։

Բայց, հա՛, մոռացա գրել այստեղի հանքային ջրի մասին։ Ասում են, որ այս երկու տարին գազն ու երկաթը շատ է պակասել։ Սակայն դարձյալ զգալի օգուտ է տալիս թե խմելիս, թե լողանալիս։ Առավոտը 14 աստիճան է, ճաշին՝ 13։ Առաջին անգամ տաք վաննա ընդունեցի, նրանից հետո սառն եմ ընդունում։ Օրը երկու անգամ էի լողանում, բայց խորհուրդ տվին առայժմ մի անգամ լողանամ։ Առհասարակ քիչ եմ մնում՝ 3-5 րոպե։ Մյուս անգամ ապրուստի մասին։

Միշտ Ձեր Հ. Թումանյան