170.ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Բելի Կլյուչ-Թիֆլիս
Սիրելի Ֆիլիպ
,
Մառախլապատ, տխուր ու ցուրտ օր է, և ես պատշգամբում, վերարկվի մեջ փաթաթված, գրում եմ քեզ, պատասխանում եմ՝ քո ստվերում 25 աստիճան շոգում գրած նամակին1։
Ես էլ եմ ուզում քեզ նման կետ առ կետ, հոդվածներով գրեմ, թող մի սիստեմ լինի, հերիք էր ինչ որ անսիստեմ ապրեցինք։
Քո ֆանտազիայի վրա, ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ մի քիչ ծիծաղեցի։ Բայց չէ՞ որ դու հիմնական, ընդհանուր միտքն ես առաջարկում քննության և, ծիծաղելուց հետո, պետք է ասեմ, որ ինձ դյուր եկավ այդ բանաստեղծական ագահ, համատարած տենչանքը, որ ուզում է անսահման, անեզր տարածվել (տարածուել)2, լինել մի գիրկ, որի միջից չկարողանար դուրս գնալ իր սիրուհին։ Ես հավանում եմ այդ տենչանքը, գուցե իր մեծության համար միայն, որովհետև, իմ հոգին այժմ հակառակ տրամադրությունն ունին անհագուրդ կարոտի, պապակող ծարավի, անսփոփ տառապանքի ցանկություն։ Այս պատճառով էր, թերևս, որ ֆրանսերենփց արած թարգմանությունդ էլ ընձ չհրապուրեց3, մեղկություն է շնչում, թուլամորթիմ եղկություն։ Տռփանք է ուզում, որ աշխարքի չարությունը մոռանա։ Չարն ու չարչարանքը մոռանալու այս միջոցը, դժբախտաբար, ես լավ գիտեմ, շատ եմ փորձել։ Հիվանդական երևույթ է և այժմյան գեղարվեստը բնորոշող։ Ինձ էլ դյուր չեն գալիս դրանք։ Ննջարանի հոտ է գալիս։ Չգիտեմ ում խոսքերն են, այստեղ միտս եկան, ասում է-ջարդեցե՛ք պատուհանները, այդ ծանր օդից դուրս եկեք մաքուր օդը, պարզ երկնքի տակ…
Այսպիսով է, որ мышление—страдание-ն դառնում է мышление—наслаждение ու բարձրանում է մարդու հոգին,