ասեն՝ միշտ իրավունք ունեն։ Միայն մի պայմանով, որ բանը սրտից լինի ասած։ Բայց ահա խոստացած ոտանավորս։
* * *
Օրերս անպըտուղ, տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեզմանների շարքերի միջով։
Թաղել եմ նըրանց, տըխուր է ճամփան…
Երբեմըն դատարկ ձանձրույթից հոգնած
Դատում եմ մարդկանց գործքերը դաժան
Կամ բարձըր երգում խընջույքում նըստած…
Սո՜ւտ, որ կարճացնեմ իմ երկար ուղին,
Որ օրը մի կերպ մըթնի աղմուկով,
Ու դարձյալ մենակ, դարձյալ տխրագին
Գընում եմ մըռայլ ու դատարկ հոգով։
Ես էլ չեմ սիրում, ես էլ չեմ խընդում,
Մաշել եմ սիրտըս անվերջ կըսկիծով,
Էլ չեմ հավատում, էլ չեմ աղոթում,
Թունավորել եմ հոգիս կասկածով:
Ու գընում եմ պաղ, ապրում ակամա,
Եվ հառաչում եմ, ինչու — չըգիտեմ,
Արդեն ինձ համար ողջ մին են հիմա,
Ինչ որ հայտնըվի, ով որ գա իմ դեմ։
Հարթելու բան կա3։ Դու էլ քո քննադատությունն արա ու ղրկիր, ինձ նման անաչառ կամ, ինչպես դու էիր գրել, աչառավոր (очаровательный)[1]? լավ գտել ես, շատ են նման։
Այս րոպեիս մեծ հրդեհ կա։ Գրիր։
- ↑ Հմայիչ, սքանչելի, զմայլելի։