Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մահն էլ կարող է սիրուն լինել, ինչպես աշունն այս հովիտում։

Բժիշկը ողորմի իրեն հորր, պատվիրեց, որ քիչ պարապեմ, по чайной ложке, ես էլ պարապում եմ, բայց քիչ։ Զարմանալի է, ինչպես մարդիկ հաճախ իրենց ուզածն են գտնում։ Որտեղից գիտեր այս օրհնված բժիշկը, որ ես այնքան սիրում եմ ծուլանալ։ Ու այսպես, դեռ ծուլանում եմ բնության ծոցում, ինչպես մի երեխա, որ նիրհում է մոր գրկում, ու երազներ եմ տեսնում։ Այս երազներից չեմ խոսում, թե չէ շատ կխոսեմ։ Ավելի հեշտ է իրական աշխարքից խոսենք։

Ասում եք՝ գնում եք Էջմիածին, Անի։ Որքան կուզենայի Ձեզ հետ լինել, բայց ոչ թե ես, երևի նամակս էլ չի հասնիլ Ձեզ, եթե ճիշտ որ 1-ին եք դուրս գնալու։

Ես սրտանց հաջողություն եմ մաղթում Ձեր սիրողների խմբին2։ Ես աներկբա եմ, որ դա կտա իրեն օգուտը, և այղ խումբը շնորհքներ երևան կհանի մշտական բեմի համար։ Ինչպես որ արդեն մի շնորհք առաջ է բերել, և երևի այդ ամենազգայուն և ամենից շատ վռազող շնորհքն է, որ գործից առաջ է դուրս եկել, խոսքս մեր նոր դրամատուրգի մասին է։ Գոնե չեք գրում, թե ինչ է գրել։ Բայց, ասում եք, այն էլ չի տալիս, որ սիրողները ներկայացնեն, ուզում է անպատճառ դերասանները խաղան, որ չփչացնեն։ Իսկի այն չի մտածում, որ կարող է իրեն վոդևիլը նրանց փչացնել։ Այս, իհարկե, Ձեր ականջումն եմ ասում, թե չէ այդ սկսնակ գրողները շատ դյուրազգաց ու պատվասեր են լինում3։

Ինչ վերաբերում է իմ գրվածքների գործին, այդ մասին Ֆիլիպին էլ եմ գրել4։ Սպասեցեք մի առժամանակ, որ մի լավ հավաքեմ, հաշվեմ ու այնպես Զեզ տեղեկություն տամ։ Ֆիլիպի նամակից երևում էր, որ նա քանակի համար էլ է հոգ տանում5։ Ես կարծում եմ ինձ հետ կհամաձայնեք Դուք, որ, ման ավանդ գեղարվեստական գործի մեջ, որքան կարելի է պետք է ընտիրը, լավը տալ, քանակը կախված կլինի