Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց բանից դուրս եկավ, որ դու ինձանից լավ ես իմացել ճանապարհի բանը։

Վոդևիլդ ինչու է այդքան փոքրացել։ Ես կարծում եմ դեռ շատ փոփոխությունների ու մետամորֆոզների կենթարկվի։ Գրում են, թե ինչպես են տառապում Ֆիլիպի վոդևիլի փոփոխություններով3։

Այստեղ ձյուն ու ցուրտ է, բայց շատ դյուրեկան։ Մինչև, դեկտեմբերի 2–ը կմնամ՝ այսինքն մինչև ամսի լրանալը4։

Քո վոդևիլի մասին Ֆիլիպին գրում եմ, բայց, իհարկե, բովանդակության մասին ոչ մի խոսք, առաջինը, որ կարող է պլագիատ անել, երկրորդ՝ որ իսկի չեմ հիշում։ Մանավանդ վերնագիրը, մտածում եմ, մտածում՝ միտս չի գալիս։

Բայց մին էլ ասեմ, որ միամիտ լինիս. քո ֆրանսուհու համար հարց ու փորձ կանեմ ու կգրեմ։ Փոստը այստեղից մին էլ շաբաթ օրն է դուրս գալի. երևի կիրակի կստանաս։ Բայց լսիր, հենց այս րոպեին խոսեցի իմ տանտիրոջ ու իր կնոջ հետ։ Ես դեկտեմբերի սկզբին հեռանալու եմ, և այս սենյակը ազատ կլինի, եթե կարգին էլ վճարեն, ինձանից ավելի, ավելի լավ էլ կկերակրեն, սենյակն էլ լավն է, տեղն էի իրենք էլ, այսինքն կինը, որ պետք է հետևի, լավ կին է։ Այս մասին ի՞նչ կասես՝ պատասխանիր իսկույն ևեթ, որ ես ուրբաթ օրն ստանամ։

Մանրամասն գրիր ամեն պահանջ ու ամեն պայման։

Համբույրներով՝
Քո Հովհաննես

219. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման— Թիֆլիս

<1902>, 15/XI, Աբասթուման

Սիրելի Օլյա,

Մին ուզում էի այսօր նամակ չգրեմ, որովհետև անցյալ օրն եմ գրել1, բայց մին էլ մտածեցի, թե որ այսօր չգրեմ,