Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չկարողացավ։ Բայց, ափսոս, էլ տեղ չկա, հետո կխոսենք։

Համբուրում եմ՝
Քո Օհանես

223. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902> , 20 նոյեմբերի, Աբասթուման

Քեզ մյուս փոստին նամակ կգրեմ։ Ամսի մեկին կամ երկուսին դուրս կգամ։ Ես լավ եմ։

Мmе Олге Васильевне Туманян

Тифлис,

Бебутовская № 50

224. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902>, 22 նոյեմբերի, Աբասթուման

Օլյա ջան,

Մի ժամանակ կարգին ամեն փոստի նամակ էիր գրում, վերջերս չգիտեմ ինչու ես ծուլացել։

Ասում ես՝ մի երկու նամակ էլ հազիվ գրեմ1։ Այո՛, մինչև գալս ամենաշատը երեք նամակ պետք է գրես, այսքան նեղությունն էլ քաշիր։ Ես, ինչպես գրել եմ, ամսի 2-ին դուրս կգամ2։

Բժշկի կնոջից նամակ ունեի, այսօր պատասխանեցի3։ Իշխանուհուց էլ հենց նոր ստացա4։ Ռուստեմն այսօր պետք էր Թիֆլիս գար։ Մի՛ վախենար, ոչ մի ֆրանսուհի չի ուղարկել, այնպես որ չփախչես… Իսկ իմ սիմպատիան շատ մազալու մարդ դուրս եկավ5։ Բայց և այնպես, ավելի լավ է այդպես տարօրինակ լինել, քան թե ուրիշ տեսակ։ Մի աղջիկ, որ իր եղբորը երեք տարին մի նամակ է գրում, նրանից ես ինչ պահանջեմ։ Իսկ քեզ մոտ երևի նրա համար