Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չի գալիս, որ, ինչպես ինքն ասել է, հոգնած է լինում, ժամանակ չի ունենում։ Դե մինչև ճաշը պարապում է, ճաշից հետո էլ ուրիշին է պատրաստում, այնուհետև էլ նկարչության գաս է առնում։ Ես կարծում եմ պատճառն այս կլինի։ Թեև աշխատում եմ արդարացնել, բայց ի՞նչ խոսք, որ անպիտան է։

Այս տասն օրն էլ կառավարվիր մինչև կգամ։ Զարմանալի է. երեք ամիս է գրեթե, այնպես չէի շա ապում, ինչպես այս մի քանի օրը։ Մտածում եմ, թե երր պետք է անցնի, պատի օրացույցի թերթերը ջուխտ-ջուխտ եմ պոկում, որ շուտով ամիսը վերջանա։

Համլիկի նամակի վրա շատ եմ ծիծաղել, որ ասում է՝ նունիկ, ինձ ասա՝ ինչ եմ գրում6։

Այստեղ ձմեռ է կատարյալ, զբոսանքներս վերջացրել եմ, թեև մեկ-մեկ արև է անում։ Մեծ մասը նստում եմ սենյակում։ Ուզում ե՞ս սենյակս նկարագրեմ գալուս ժամանակ։

Մի լավ, երկայն սենյակ է, երկփեղկանի մեծ լուսամուտներով։ Լուսամուտներից մեկը նայում է դիմացի սարերին (ռոտոնդայի վերևից)։ Այս լուսամուտի առջև դրած է ընդարձակ գրասեղանս վրայի գրքերով։ Ձախ կողմս մի գեղեցիկ էտաժերկա՝ իմ տուալետով, պատկերներով ու զանազան շշերով։ Ապա մի փափուկ բազկաթոռ, սրա կողքին շորերի ս շկաֆը, շկաֆից դենը վեշալկան, ապա դուռը։ Սեղանիս աջ կողմը հիմա. մահճակալս, գլխավերս պատի օրացույց է կախած, անկողինս՝ Շուշանի մետաքսի վերմակով, բավականին նորահարսի անկողնի է նմանում։ Մահճակալից ներքև բացվում է մյուս լուսամուտը. սրա առջև մի ուրիշ սեղան, սփռոցով, վրան ջրի շիշը, բաժակ, մոմ և այլն, սրանից դենը վառարանը, վառարանից հետո՝ լվացարանը և նույն դուռը, այս չորս պատերը՝ մեջտեղն էլ ես։ Հա, երեսսրբիչն էլ մահճակալիս ներքև քաշ արած։ Լավ սենյակ է, բայց այժմ շտապում եմ, որ շուտով թողնեմ…

Համբույրներս՝ քո Հովհաննես