225. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
Սիրելի Մարիա Մարկովնա,
1Վերջին տարիները երբեք մեր թատրոնն այնքան հաջողություն չի ունեցել, որքան այս տարի, մանավանդ Ձեր սիրողների խումբը։ Ես ուշադրությամբ հետևում եմ և ուրախանում2։ Թող Ձեր լացը դրա համար լինի, որ գալիս են ու Հնար չկա տեղավորելու, և այդ դժգոհությունները թող Ձեզ ավելի ուրախացնեն, քան թե վշտացնեն։
Երանի թե հաջողեր ռեպերտուարն ևս բարելավել։ Թատրոն ասածը ռեպերտուարն է։ Մի ժողովուրդ, որ սեփական ռեպերտուար չունի-սեփական թատրոն չունի։ Մեր թատրոնը մեզ համար դեռ խորթ է, քանի որ մեր կյանքից չի խոսում։ Թեև անցյալ օրերր «Մշակի» մեջ Լեոն իր շատախսոսությունների մեջ ասում Է, թե առանց հայ հեղինակի Էլ կարող Է հայ դերասանը մեր կյանքր բեմից ներկայացնել, բայց այդ տեսակ աբսուրդները գրոշի նշանակություն չունեն, և երանի թե Ձեր խրախուսանքներն առաջ բերեն և բեմական գրողներ3։
Երանի թե մեր Շանթից մի բան դուրս գա, և իր դրամայով ձփչացնի դրամատուրգի այն հռչակը, որ մենք առանց դրամայի վաստակել ենք նրան համար։
Շատ ուրախացա, որ նրան այդքան հավանել եք և այդքան մոտիկ եք ընդունում4։
Այժմ եկեք մի դրամա պատմեմ Ձեզ, որ երեկ կատարվեց և տխրեցրել է ինձ։
Այստեղի փոստ-հեռագրատանը մի վրացի երիտասարդ կա՝ չինովնիկ։ Մի շատ կենսուրախ, համակրելի ու առողջ աղա։ Մի քանի օր առաջ, փոստի օրր, գնում եմ փոստատուն, ասում եմ. Սախվարելիձե, նամակ բեր ինձ համար։ Նամակները դեռ չջոկած, միշտ ինձ համար գնում էր, քրքրում