Այս էջը հաստատված է
Մի քանի օրից հետո վերադառնալու եմ Թիֆլիս։ Եթե դեպք լինի ինձ նամակ գրելու, խնդրում եմ ղրկեք այս հասցեով. Тифлис, Бебутовская 50. խմբագրատանը դատ անգամ մոռացմամբ նամակը մնում է երկար ժամանակով ընկած։
Ձեզ անձնվեր
Հովհաննես Թումանյան
232. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
<1902, դեկտեմբերի երկրորդ կես, Թիֆլիս>
Ֆիլիպ,
Աղայան, Ահարոնյան, Լ. Սարգսյան և K° ինձ մոտ են քեզ ու Դավթին էլ խնդրում եմ, որ շնորհ բերեք։
Հովհաննես
233. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
<1902, դեկտեմբերի երկրորդ կես, Թիֆլիս>
Ֆիլիպ,
Օլյան կարծում է, որ 30 ռ. 39 միևնույն են։
234. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
<1902, դեկտեմբերի երկրորդ կես, Թիֆլիս>
Ֆիլիպ,
Իրիկվան ծրագիրներից հետո այս գիշեր սիրուն երազներ եմ տեսել։