Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

237. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

<1902, դեկտեմբերի երկրորդ կես, Թիֆլիս>

Սիրելի Ռուստեմ,

Էսօր ճաշին,
Խաշին, երեքին,
Ցերեկին ինձ մոտ ես.
Ֆիլիպն էլ է։

Քո Հովհաննես

238. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

<1902, դեկտեմբերի երկրորդ կես, Թիֆլիս>

Ֆիլիպ,

Կնոջս հրամանով,

Ձեր հրամանաց խոնարհ ծառան։

Օհանես

239. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐ3ԱՆԻՆ

<1902, վերջին իրիկունը,> դեկտեմբերի 31, Թիֆլիս >

Ֆիլիպ,

Գուցե թե ինձ տալու փող ունես։

Հովհաննես