Շուլավեր գալուդ մասին ես ասում։ Եթե գնաք Ղարաքիլիսա ու երեխաներին էլ տանեք, այդ շատ դժվար կլինի Շուլավեր վերադառնալիս, որովհետև վագոնները լիքը կլինեն, թե միայն դուք եք գնալու, երեխաներից մի քանիսին տանելու, կրկին վերադառնալու Ղսեղ—այդ չգիտեմ։ Իսկ ինչ վերաբերում է Շուլավեր վերադառնալու ժամանակին, ես կարծում եմ 15–ից առաջ չարժե։
Շանթի կինը արդեն եկել է, այսօր նամակ եմ գրում շնորհավորեմ4։ Երեկ եկավ օր. Մելիք-Հայկազյանը, բարևում է քեզ։ Ամեն օր (թե՝ ուրիշ տեղ չեմ ճաշին) միշտ նրանց մոտ եմ. սաստիկ շատ են ուշադիր։
Գրիր Ռոստոմի դրության մասին, ի՞նչ է անում, գործ ունի՞, թե՞ չէ։
Բարևիր բոլորին։
Լավ նայիր երեխաներին և աշխատիր, որ լավ առողջանաք, լավ սնունդ առնեք։ Պետք է բոլորդ չաղացած լինեք։ Զգույշ կաց վարակիչ հիվանդություններից։
254. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Շուլավեր
Աշխեն ջան, վերջին երկու հիշատակարանդ լավն էին։ Համբուրում եմ քեզ։
Ашхен Туманян
Шулаверы,д<ом> Соломона Миракова