Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ես մոտենամ և խնդրեմ յուր ծանոթությունը. եթե առաջուց ես էի ճանաչել, ես կերթայի. ես էլ բոլորովին չմոտեցա. հետո տղերքն առաջարկեցին, էլ չուզեցի։

Է՛հ, ափսոս է այսքան տեղը դրան տալ։

Անուշավան ջան, իմ Օլեն էլ այստեղ չէ. Շուլավեր են գնացել, և ես ամբողջ տասն օր է նրան չեմ տեսնում ուր որ նայում եմ։ Ո՜րքան դժվար է առանց նրան ապրել. «Եվ եղիցին երկոքեան 'ի մարմին մի…»6 աստվածային ճշմարտություն։

Թող այստեղ հիշեմ, որ այս քանի օրերս իմ թղթերի մեջ մի ոտանավոր գտա նրա վրա սիրահարված ժամանակ <գրած> . հետս տարա կոնսիստորը7, չգիտեմ ոնց արի, որ կորցրի։ Այո՛, սիրելի ընկեր, ես այն ժամանակ սիրահարական ոտանավորներ էի գրում և ամաչում էի մինչև անգամ քեզ ցույց տալ, վախենում էի թե ծիծաղես, պահպհորում էի, դրանցից էր այս վերջինս։ Կորցրի, բայց վերջին երեք տները անգիր եմ արել (այս տները Օլին էլ եմ գրել անցյալ օրը)8, ահա.

1. …Ես ուզում եմ սեր երգել,
Երգել սրտանց և վառվել,
Ես ուզում եմ և գրկել,
Փարի՜լ նրան և փարվել։

2. Ես ուզում եմ մի հրատապ
Սաստիկ սիրով ինձ տանջել,
Նրա կրծքին անարատ
Բոցավառվիլ և հանգչել։

3. Թողե՛ք, թողե՛ք ինձ խնդրեմ,
Թողե՛ք ինձ միայն սեր երգել,
Թողե՛ք, թողե՛ք որ գրկեմ,
Սիրեմ նրան անարգել։

(87 թ.)

Չէ՞իր ծիծաղիլ, եթե այն ժամանակ կարդայիր։