Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրախոսականը, որից հետո Արասխանյանը երիտասարդ բանաստեղծին հրավիրում է աշխատակցելու («Մուրճի» № 2-ում տպագրվում է «Երգչին» բանաստեղծությունը)։

6. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Թիֆլիս-Կամենեց-Պադոլսկ

(էջ 14)

Մայիսի 8

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 266։

Տպագրվել է ԵԺ V, 12—13,

1 Նկատի ունի Ան. Աբովլանի՝ 1890 թ. ապրիլի 14-ի և մայիսի 4-ի՝ Խարկովից և Կամենեց-Պողոլսկից ուղարկած նամակները (ԳԱԹ, Թֆ, ց2, № 211 և Թֆ, № 419)։

2 Խոսքը վերաբերում է «Նոր դարի» աշխատակից Մուշե վարդապետ Դանագյոզյանին, որն իր հոդվածների տպագրությունը արգելելու պատճառով ապտակել էր գրաքննիչ Կարախանին և պատժվել։ Դեպքը ժամանակին մեծ աղմուկ է հանել Թիֆլիսի հայ գրական շրջաններում (ԵԺV, 12)։

3 «Արձագանքը» իր դիրքորոշումը Արծրունու նկատմամբ դրսևորում է միայն հոբելյանի օրը մայիսի 6-ին. շնորհավորանքի կամ ողջույնի փոխարեն տպագրվում է Աբգար Հովհաննիսյանի նամակը ուղղված Արծրունուն, որով հեղինակը ցույց է տալիս իր միանգամայն բացասական վերաբերմունքը ինչպես հոբելյարի, այնպես էլ վաղաժամ հանդիսավորության նկատմամբ (ԱՐՁ, 1890, № 11)։

«Նոր դարում» Արծրունու հոբելյանի նախօրյակին հանդես է գալիս խմբագիրը՝ Սպ. Սպանդարյանը։ «Ինչու չենք մասնակցում» հոդվածում ցույց տալով «Մշակի» և «Նոր դարի» գաղափարական տարբերությունը, հեղինակը ապա բերում է մի հատված «Մեղու Հայաստանի» թերթի 25-ամյա տարեդարձի առթիվ Արծրունու գրած «Հասարակական հիվանդություն» հոդվածից, որտեղ նա հիշյալ թերթի տարելիցը առնելու պատճառը բացատրում է նշողների հոգեկան հիվանդությամբ (ՆԴ, 1890, № 56, ՄՇ, 1883, № 13)։ Այդ հոդվածը Սպանդարյանը հիշեցնում էր դիտավորությամբ՝ պարզապես Արծրունու խոսքերը ուղղելով նրա հոբելյանը կատարողներին։

Երիտասարդ Թումանյանին դուր չէր եկել այս թերթերի կուսակցական միտումնավորությունը, բայց, ըստ երևույթին, նա գոհ է «Մուրճի» հավուր պատշաճի վերաբերմունքից, չնայած Արասխանյանը սխալ էր համարում այդ հոբելյանի տոնակատարությունը (տե՛ս № 5 նամակի № 1 ծանոթագրությունը), այնուամենայնիվ, գնահատելով Արծրունու գործունեության