Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

13 Հավանաբար, խոսքը վերաբերում է «Նրան» ոտանավորին, որը ապազրվեց «Բանաստեղծությունների» II գրքում, հոկտեմբերի 5 թվագրությամբ. ըստ երևույթին նշված է ստեղծագործության վերջնական մշակման օրը (ՍՀ 1, 67)։

14 Մկրտիչն ասաց ~ Ընկերության մեջ եմ նախադասությունը տպագրվում է առաջին անգամ։ Այստեղ հիշատակված ընկերությունդ Հ. Հ. դաշնակցությունն է, որի հիմնադիր անդամներից էր նաև Հովսեփ Արղությանը։ Վերջինս 1889 թ. ձմռանը մասնակցել էր «Երիտասարդ Հայաստան» գաղտնի քաղաքական խմբակի կազմակերպմանը (Միք. Վարդանյան, Հ. Հ. դաշնակցության պատմություն, I հ., Փարիզ, 1932, էջ 57, Լեո, Անցյալից, Հուշեր, փաստեր, թղթեր, 1925, էջ 84)։ Ան. Աբովյանի վկայությամբ, մի անգամ Թումանյանի հետ փողոցում հանդիպել են է գաղտնի ընկերության ընկերներից երկուսին», որոնցից մեկը Օսեփ (Հովսեփ) Արղությանն Էր։ Նրանք զրուցել են, իսկ հետո Բումանյանը խոստացել է՝ մի օր իրեն ևս տանել այդ ընկերության ժողովին (ԳԱԹ, Հայ հեղինակներին վերաբերող հուշեր, Ան. Աբովյան, Իմ հուշատետրը, Էջ 25)։ Աբովյանը Թիֆլիսից հեռացել է 1890 թ. գարնանը (ճանապարհից՝ Խարկովից, առաջին նամակը գրել Է 1890 թ. ապրիլի 14-ին), որից կարելի է ենթադրել, որ Թումանյանը «Երիտասարդ Հայաստան» գաղտնի խմբակի մեջ եղել է 1889-1890-ի ձմռանը, թերևս նրա կազմակերպման առաջին օրերից։ Նույնն է հաստատում նաև Դարյա Գոլոշյանի հետ նրա մտերմությունը։ Վերջինիս ընտանիքը հայտնի էր իր ժամանակի ազգային-առաջադիմական գաղափարներով. Թումանյանը ճանաչում էր վաղամեռիկ Ալ. Գոլոշյանին, որ հայ ազատագրական շարժման առաջին գործիչներից էր (մանրամասնությունները տե՛ս ԹԺՀ, 229, ՈւՀ 3, 10մ)։ Դեռ աշակերտուհի՝ Դարյա Գոլոշյանը և նրա ապագա ամուսինը՝ Արշակ Թադևոսյանը, եղել են «Երիտասարդ Հայաստան» խմբակի անդամներ։ Գոլոշյանների ընտանիքին հաճախ այցելել են Հ. Արղությանը, Թումանյանը և խմբակի այլ անդամներ (տե՛ս Սոնա Զեյթելյան, Հայ կնոջ դերը հայ հեղափոխական շարժման մեջ, Անթիլիաս-Լիբանան, 1969, էջ 30)։ Հայր Գոլոշյանի հետ մտերիմ լինելու մի ապացույց էլ հանդիպում է № 18 նամակում ։

Գաղտնի ընկերության մեջ Թումանյանի լինելու մասին հետաքրքրական տեղեկություններ են տալիս մոսկվայաբնակ Մ. Բարխուդարյանի տպարանի սրբագրիչ Է. Ավետիսյանի նամակները։ Վերջինիս և բանաստեղծի նամակագրությունը սկսվել է «Բանաստեղծությունների» առաջին գրքույկի տպագրության ընթացքում՝ 1890 թ. հունիս (հուլիս)-հոկտեմբեր ամիսներին։ Այդ ժամանակամիջոցում բանաստեղծը Ավետիսյանին գրել է չորս նամակ և մեկ բացիկ, որոնք թեպետ չեն պահպանվել, բայց հասցեատիրոջ պատասխաններից կարելի է կռահել դրանց գրության ժամանակն ու բովանդակությունը։