մեղադրվում, քանի որ նա էր կառուցել ժամանակավոր կամուրջը, նա էլ պատասխանատու էր քանդվելու համար (Լեո, Գր. Արծրունի, 1902, հտ III, էջ 407)։ Բացի դրանից, Թումանյանը նույնպես եղել էր դեպքի վայրում ոչ միայն որպես ականատես, այլե ենթակա այդ աղետին։
5 Բանաստեղծը նախապես բանակցություններ է վարել իր երկերի ժողովածուն Պետերբուրգում տպագրելու համար, բայց Բագրատ Թումանյանի խորհրդով դիմել է Մ. Բարխուդարյանին՝ Մոսկվայում հրատարակելու։ Պատճառը Պետերբուրգում հայերեն տառերի պակասն էր և տպագրության այլ դժվարություններ (տե՛ս Բ. Թումանյանի՝ 1890 թ. մարտի 29-ի նամակը, որից երևում է, թե բանաստեղծը նրան դիմել է մարտի կեսերին գրած անհայտ նամակով (ԳԱԹ, Թֆ, № 647)։
6 Ստորագրությունից հետո Շրջիր գրված է «Հ.գ.»-ն նամակի չորրորդ էջում կարդալու համար։
39. ՏԻԳՐԱՆ ՓԻՐՈԻՄՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 100)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 414։ Երկտողի հետ ուղարկել է նաև չափածո շնորհավորագիր. պահպանվում է ԳԱԹ, Փիրումյանի ֆոնդ, № 41։
Երկտողը տպագրվել է ԵԺ V, 63, շնորհավորագիրը տպագրվում է առաջին անգամ։
1 Հավանաբար, բանաստեղծը Փիրումյանին ուղարկել է տակավին կաթողիկոսության թեկնածու Խրիմյան Հայրիկի լուսանկարը, որն այդ ժամանակ մի քանի անգամ մեծ տպաքանակով տպագրվել էր ու տարածվել։ Անհավանական է թվում Ա. Ինճիկյանի այն կարծիքը, թե «ազգի երջանկության առհավատչյա» խոսքերով Փիրումյանը «գնահատել է իր բանաստեղծ բարեկամին»՝ Թումանյանին (Ա. Ինճիկյան, 328)։ Փիրումյանը չէր կարող տակավին մեկ գրքով և ամսագրերում տպված մի քանի բանաստեղծություններով գրական շրջաններում հայտնի երիտասարդ բանաստեղծին անվանել «ազգի երջանկության առհավատչյա», որքան էլ մեկ տարի անց Թումանյանի երկրորդ գրքի հրատարակությունից հետո գրած իր անտիպ հոդվածում անվերապահորեն որոշում է նրա հաստատուն տեղը ապագա հայ դասական գրականության մեջ, իսկ մի քանի ստեղծագործություններով՝ նույնիսկ դնում «մի գծի վրա»՝ Բայրոնի, Շիլլերի, Գյոթեի, Պուշկինի հետ (ԳԱԹ, Տ. Փիրումյանի ֆոնդ, № 19, Ա. Ինճիկյան, 330)։