և այլն և այլն6։ Դժվար է ասել, թե այսինչ ձեռնարկով կարող ես ուսումնասիրել մեր եկեղեցին և նրա պատմությունը, պետք է բոլորն էլ կարդալ, որովհետև ոչ մեկը լիամասն տեղեկություն չի տալ Հայոց առաքելական և ընդհանրական եկեղեցու պարզ, անխմոր կազմության և նրա հաղթական անցյալի՝ պատմության մասին7։ Իսկ ես կասեմ, իմ կոտրած քնարով, քեզ հետ վիճաբանողներին, եթե նրանք արհամարհում են Հայաստանը և նրա մեծ եկեղեցին, նրա փառքը.—
Օ՜ , ցած խոսքերով անդուռն բերանի
Մի՛ հիշեք, մի՛, այն սուրբ անունը.
Դուք, որ չդիտեք փառքն Հայաստանի,
Որ չեք ճանաչում նրա զորությունը…
Հասկացրու այդ հիմարներին, որ Հայոց եկեղեցին այն է, որի ուղղությանը և ոգուն, իբրև մի փրկարար նավահանգստի, առանց նրան նկատելու, հառաջադիմելով դիմում է տառապանքներով լցված և զանազան ինկվիզիցիաներով առաջնորդվող, եկեղեցիներով կաշկանդված ու պատուհասված մարդկությունը։ Հիշիր նրանց միջին դարերը. պատմի՛ր, թե ինչքան ազատ է Հայաստանի եկեղեցին. ասա՛, որ նա դարերով մի ձեռքին խաչ մյուսին սուր, կռվել է բարբարոս, այո՛, նույնիսկ Հռոմի ու Հունաստանի նման աշխարհակալ քրիստոնյա պետությունների հետ, որոնք եկել խորտակվել են Հայոց «հավատո վեմի» վրա։ Ավելացրու և այն ցավալի ի բոզությունը, որ մեր եկեղեցին այն չէ, ինչ որ տեսնում եք շնորհիվ ոչ միայն տգետ հոգևորականների, այլ նրանց իրանց օգտի համար բարձրացնողների…
Այսօր ստացա և գրքերիս ստանալու ապահովագիրը և նամակ Բարխուդարյանից8։ Գրքերը կստանամ այս ամսի 15-ին։ Մոսկվայում կրիտիկա է գրված գրքիս մասին, որ դեռ, ինչպես գրում են, կկարդացվի այնտեղի գրականական ընկերության ժողովքի առջև9։
Երեք օր առաջ, երեկոյան ճիշտ այս ժամին՝ 10-ից 10 րոպե պակաս, սարսափելի երկրաշարժը, որ ընդամենը տևեց