Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 8 9 5

70. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս-Նախիջևան

Հունվարի 17, 18

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 384։

Առաջին անգամ կրճատված տպագրվել է ԵԺ V, 96-98։

1 նկատի ունի Ղլտճյանի՝ 1895 թ. հունվարի 10-ի բացիկը (ԳԱԹ, Թֆ, ց2, № 38(8)։ Բանաստեղծի անվանակոչության օրը հունվարի 14-ն էր։

2 «Հանգանակող և գործադրող կոմիտետներ» կազմակերպում էր Թիֆլիսի հայ մտավորականությունը՝ հնչակյան կուսակցության ղեկավարությամբ, նպատակ ունենալով օգնել արևմտահայ գաղթականությանը (տես № 3 ծանոթագրությունը)։ Այս գործին Թումանյանի մասնակցությունը սկսվել է 1895 թ. հունվարին, շարունակվել է և հետագայում. այդ են ապացուցում և Հովհ. Հովհաննիսյանին նրա գրած մայիսի 5-ի նամակը և 1895 թ. նոյեմբերի ճամփորդությունը։

3 1894 թ. հուլիսին սկսվում է Սասունի կոտորածը, որը մեծ չափերի է հասնում օգոստոսի սկզբներին և շարունակվում մինչև դեկտեմբեր՝ ընդգրկելով նորանոր բնակավայրեր։ Ինչպես Կովկասի հայաշատ կենտրոններում, այնպես էլ արտասահմանում, կազմակերպում էին ժողովներ, բողոքում թուրքական վայրագությունների դեմ, եվրոպական տերություններից պահանջում շուտափույթ օգնություն անօգնական ժողովրդին կորստից փրկելու համար։

Այսպիսի իրադրության մեջ են տեղի ունենում նամակում հիշատակված հունվարի 16-ի և նրան նախորդող (թերևս դեկտեմբերի վերջերի) ժողովները Թումանյանի մասնակցությամբ, որոնք վճռում են Գլադստոնին և Իզմիրլյանին ուղերձներ ուղարկել։ Գլադստոնին գրված ուղերձի մասին հիշատակություն ունի նաև Լեոն (տե՛ս Անցյալից, Հուշեր, փաստեր, թղթեր, էջ 107):

4. Իբրև «ուշադրության, արժանի մի բան» Թումանյանը նշում է պարբերական հրատարակությունների խմբագիրների չհրավիրվելը այդքան կարևոր երկու ժողովին: Պետք է ենթադրել, որ պատճառը նախ ժողովները ոստիկանությունից գաղտնի պահելն էր և ապա տարբեր հայացքների տեր խմբագիրների տարակարծություններից խուսափելը։ Ժամանակի մամուլում, բնական է, որևէ հաղորդում չկա հիշյալ ժողովների մասին, բայց մամուլի նյութերից որոշակի է, որ նրանք նույն կարծիքին չէին նախ և առաջ եվրոպական պետությունների՝ հօգուտ հայկական հարցի միջամտության