Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերաբերյալ։ Թե որքան էր հավատում հայ առաջադիմական մտավորականության մի մասը եվրոպական մամուլի մարդասիրական ելույթներին ու Գլադստոնի հայտարարություններին, երևում է հատկապես «Մուրճի» «Հայկական խնդրի նորագույն զարգացումը» և «Քաղաքական դրությունը հայկական խնդրի առիթով» հոդվածներից։ Մանրամասն ներկայացնելով եվրոպական յուրաքանչյուր պետության շահը, որի գոյությունը մշտական խոչնդոտ է հայկական հարցը Եվրոպայի միջամտությամբ լուծելու ճանապարհին, որոշակի հայտնվում էր, թե անհնարին է միացնել Անգլիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի շահերը Մերձավոր արևելքում, և այդ հասկանալով են Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան տալիս իրենց համաձայնությունը՝ միանալու հայկական հարցի համար արված նրանց որոշումներին (ՄՃ, 1894, № 12, էջ 1745, հոդվածների հեղինակը Արասխանյանն է Z ստորադրությամբ)։ Հետագա անցքերը գալիս էին ապացուցելու Արասխանյանի ճշմարտացի լինելը։

5 Կաթողիկոսի՝ Խրիմյան Հայրիկի՝ Ներսիսյան դպրոց կատարած այդ այցելության մասին տե՛ս ՄՇ, 1895, № 7, հունվ. 19։

6 Այս անցյալ դեկտեմբերին~ այլ ինձ ճանաչացնելու համար պարբերությունը, ինչպես և երկու տող ներքև՝ Ասացի անպատճառ միևնույն գործի համար է նախադասությունը տպագրվում են աոաջին անգամ։

7 Բանաստեղծի հայրենակից և Ներսիսյան դպրոցի դասընկեր Վ. Տաշրացու վկայությամբ, այդպիսի մի աոաջարկ արել են Թումանյանին համակրող մի խումբ «հայրենակից լոռեցի ընկերներ»։ Թումանյանին օգնելու գործի կազմակերպումը հանձնարարվել է իրեն՝ Տաշրացուն և «մի մեծ առևտրական ֆիրմայի գործակատար» Արամ Դադևանյանին։ Ըստ երևույթին, նամակում հիշատակված «մի պարոնը» Ա. Դադևանյանն է։ Նրանց նախաձեռնությունը չի իրագործվել (ԹԺՀ, 298)։

8 Նկատի ունի իր Արտավազդ որդուն (ծնվել է 1894 թ. նոյեմբերի 23-ին) և «Արտավազդ» դրաման (տե՛ս № 62 նամակի № 3 ծանոթագրությունը)։

9 Խոսւքը վերաբերում է «Հորիզոնի» աոաջին գրքին և Ղլտճյանի՝ նովն հանդեսի երկրորդ գրքին մասնակցելուն։ 11894 թ. Հին Նախիջևանից ուղարկած նոյեմբերի 19-ի նամակում Ղլտճյանը Թումանյանին խնդրել էր ուղարկեղ Դուրյանի և Պեշիկթաշլյանի բանաստեղծությունները՝ հոդված գրելու համար, առիթը Ա. Չոպանյանի «Պետրոս Դուրյան» գրքույկն էր (Թիֆլիս, 1894), որը կարդալով նա անբավական էր մնացել Դուրյանի քնարերգության վերլուծությունից։ Հոդվածը, թերևս, նախատեսվում էր «Հորիզոնի» երկրորդ գրքի համար, որով նա հետաքրքրվում է նույն նամակում (ԳԱԹ, Թֆ, № 818)։

«Հորիզոնի» առաջին գիրքը լույս է տեսել 1894 թ. դեկտեմբերի կեսերին։ Չնայած «Տարազը» ուրախությամբ նշեց հանդեսի հրապարակ գալը այնպիսի ժամանակ, «երբ լրագրական մտավաճառ սողունները ճգնում