Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են ապականել գրականության անունը» (Տզ, 1894, № 43, դեկտեմբերի 25, էջ 736) և ազդարարեց երկրորդ գրքի նախապատրաստումը, նույնիսկ աշխատակիցների վարձատրության մասին (Տզ, 1895 թ. № 1, հունվարի 1, Հավելված, էջ 16), բայց քիչ անց նույն շաբաթաթերթը տպագրեց Եր. Պալյանի բացասական գրախոսականը (1895, № 3, էջ 43-45)։ «Մշակը» «Հորիզոնի» և վեցամսյա այլ հանդեսների հրապարակումը համարեց «ուժերի ջլատում» (1895, № 7), իսկ Արասխանյանը՝ պարզապես ավելորդ (ՄՃ, 1895, № 2, էջ 316)։ Հանդեսը ունեցավ նան համակրողներ (տե՛ս Ա. Ինճիկյան, 348-349), բայց քիչ տարածվեց և պատճառ դարձավ II գրքի խափանման։ Ըստ Արշակ Բարխուդարյանի, հանդեսի առաջին գրքի անհաջողության պատճառը «քաղաքական ու ներքին տեսության բաժիններ» չունենալն էր (ԹԺՀ, 371)։

10 Շանթի մասին Թումանյանի այդ հոդվածը անհայտ է։

71. ԱՎԵՏԻՔ ԱՐԱՍԱԽԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 147)

Փետրվարի 16

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Ավ. Արասխանյանի ֆոնդ, № 163 (IV)։

Տպագրվել է ՈԻՀ2, 428։

72. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս-Հին Նախիջևան

(էջ 147)

Մարտի 20, 21

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 385։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է «Կարդացի՞ր «Մուրճում» իմ մասին. տեսնո՞ւմ ես ինչեր կարելի է ասել։ Այսօր կամ վաղը մի նամակ եմ գրելու իրան» տողերի հիման վրա։ Խոսքը վերաբերում է «Մուրճի» 1895 թ. № 2-ում տպագրված Ավ. Արասխանյանի «Վեցամսյա գրական հանդեսների առիթով» հոդվածին, որի մասին Թումանյանը հեղինակին գրել է մարտի 21-ին (տե՛ս հաջորդ նամակը), ուրեմն՝ Ղլտճյանին ուղղված այս նամակը գրված է նույն ամսվա 20-ին կամ 21-ին։

Տպագրվել է ԵԺ V, 99 — 100։

1 Այդ մասին, հավանաբար, Ղլտճյանը գրել է 1895 թ. հունվարի 30-ի մեզ անհայտ նամակում։ Նախորդ գիտական հրատարակության ծանոթագրություններում