Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիշատակված այդ նամակը (ԵԺ V, 104) այժմ չի պահպանվում, գրված է եղել ի պատասխան բանաստեղծի՝ հունվարի 17-ի նամակի, որտեղ նա հասցեատիրոջը պատմել էր իրեն արված՝ արտասահման մեկնելու առաջարկի մասին։

2. Ինչպես երևում է նամակի բովանդակությունից, այդ օրերին բանաստեղծը հոգեկան ծանր ապրումների մեջ էր։ Չունենալով շոշափելի եկամուտ ընտանիքը նյութապես ապահովելու համար Թումանյանը, 1888 թ. ամուսնանալուց հետո, ապրում էր զոքանչի՝ Շուշանիկ Մաճկալյանի և աներոջ՝ Հովհ. քահանա Մարտիրոսյանի հետ նույն հարկի տակ համատեղ կեցությունը հաճախ առիթ էր տալիս ընտանեկան անախորժությունների, որոնք սուր բնույթ էին կրում, առավել ևս, երբ բանաստեղծը վերջնականապես մերժում է քահանա ձեռնադրվելու՝ տեր Հովհաննեսի առաջարկը։ Նույն վիճակում նա ապրում է մինչև 1898 թ. հունվարի սկիզբները, երբ, վերջապես թողնելով Նորաշենի փողոցի՝ կնոջ հարազատների տունը, տեղափոխվում է Ելիզավետինսկայա փողոցում վարձած բնակարանը (այլ մանրամասներ տե՛ս Ա. Ինճիկյան, 551 և հաջորդ էջերը)։

3․ Տե՛ս № 73 նամակի № 1 ծանոթագրությունը։

73. ԱՎԵՏԻՔ ԱՐԱՍԽԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 149)

Մարտի 21

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 304։ Նույն տեղում է նաև նամակի սևագիրը լեզվաոճական տարբերություններով։

Տպագրվել է ԵԺ V, 100 — 102։

1. Արասխանյանի հիշատակված հոդվածը պատասխան է «Մշակի», «Մեր ուժերը ջլատում ենք» թղթակցությանը (ստորագրված է Բ. Մատ.)։ Վերջինս այն կարծիքին էր, որ հայերեն հրատարակվող բոլոր հանդեսները պետք է միանան և հրատարակեն ամենաշատը երկուսը, մեկը Պետերբուրգում, մյուսը՝ Թիֆլիսում. հակառակ դեպքում կատարվում է ուժերի ջլատում։ Թղթակիցը նկատի ուներ «Մուրճը», «Թատրոնը», «Հորիզոնը»՝ Թիֆլիսում, «Արաքսը»՝ Պետերբուրգում, «Հանդես գրականական և պատմականը»՝ Մոսկվայում, որտեղ Ս. Մամիկոնյանը մտադիր էր հրատարակել ևս մի հանդես «Խոսքը» վերնագրով (ՄՇ, 1895, № 15, փետրվարի 7)։

Համոզված, որ «Մշակն» ակնարկում է «Հորիզոն» հանդեսի հրատարակչի (Փիլ. Վարդազարյանի) և աշխատակիցների մի մասի «Մուրճից» հեռանալը, Արասխանյանն իր հոդվածում հերքում է «ուժերի ջլատման»–