և՛ Շաթիրյանի թարգմանած «Մծիրին» և կարծիք հայտնել (որից հետո թարգմանությունը լի տպագրվել), Մելքումյանի քննադատությունը Հովհ. Հովհաննիսյանի մասին (նույնպես չի տպագրվել), Արշալույս Արգահատյանի (Ա. Մխիթարյան) «Ուխտավորը (Մի հատված իմ հիշողությունից)» ակնարկը՝ գրված Հարություն քահանա Սանուկյանցի մասին (ՄՃ, 1893, № 11)։
4 Տե՛ս Թումանյանի՝ № 73 նամակի № 7 ծանոթագրությունը։
5 Արասխանյանը ապրիլի № 5-ի նամակում այս կետին պատասխանելուց խուսափել է, բայց ապրիլի 4-ի նամակից պարզվում է, որ «Մուրճի» խմբագիրը 1893 թ. հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին, նկատի ունենալով Թումանյանի նյութական վիճակը, որպես բացառություն վարձատրություն է առաջարկել, բայց վերջինս մերժել է (ԳԱԹ, Թֆ, ց2, № 262 (1, 2))։
6 Այս կետին նույնպես Արասխանյանը պատասխան չի տվել, գրելով՝ «այդ մասին հաշիվ չունեմ տալու Ձեզ» և պահանջել է դադարեցնել նամակագրությունը, թեպետ նամակը ստորագրել է՝ «Ձեր բարյացակամ…» (Թֆ, ց 2, № 262 (2))։
Չնայաձ երկու կողմերի լարված հարաբերություններին, նրանք ի վերջո հաշտվել են, բայց Թումանյանը, քանի դեռ խմբագիր էր Արասխանյանը (մինչև 1900 թ.), այլևս չի աշխատակցել «Մուրճին»։ Հայտնի է, որ անկախ գժտությունից, Թումանյանը բարձր է գնահատել Արասխանյանի գործունեությունը, հատկապես գրական ֆոնդ ստեղծելու համար նրա թափած ջանքերը։
77. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Թիֆլիս-Էջմիածին
(էջ 156)
Ինքնագիրը (2 էջ, սևագիր) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 368։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է հունվարի 17-ի նամակով, ուր նշված է «Հանգանակող և գործադրող կոմիտետներ» ստեղծելու մասին։
Տպագրվել է ԵԺ V, 107։
1 Ժողովածուի հրատարակությանը ձեռնարկել է հունվարի 17-ի նամակում հիշատակված հնչակյան կուսակցության «Հանգանակող և գործադրող կոմիտետը», որի մեջ, թերևս, եղել է և գրողների խումբ։ Այստեղ Թումանյանը խուսափել է անուններ տալուց և գործը վերագրել է «գրողների միությանը», Թիֆլիսում գրողների միություն դեռևս պաշտոնական առումով չկար. Արասխանյանի նախաձեռնությունը ձգձգվում էր. գրական ֆոնդի համար կազմած նրա ծրագիրը նույնիսկ հանձնված չէր կառավարությանը՝ համապատասխան գումար չունենալու պատճառով (տե՛ս № 41