Հարցին առաջին անդամ անդրադարձել է Ա. Ինճիկյանը (էջ 491) և ամիսները գրել հոկտեմբեր-նոյեմբեր։ Այնինչ, սույն նամակի ամիսն ու օրը նշանակել է Թումանյանը՝ ս<եպտեմբերի> 27, իսկ հաջորդը, որը բովանդակությամբ սրա շարունակությունն է, գրված է հոկտեմբերի կեսերին։
Տպագրվել է ԵԺ V, 153-156։
1 Վարդազարյանի այդ նամակը և ուղարկած նյութերն անհայտ են։
2 Ա. Կոլցովի «Раздумье селянина» բանաստեղծությունն է. տպագրվել է ՏԶ, 1900, № 45, նոյեմբերի 19 (Հավելված)։
3 Հավանաբար, խոսքը Բաքու՝ Արամ Նազարեթյանին գրած նամակների մասին է։ Դրանցից մեկը սույն հատորի № 125 նամակն է, մյուս երեքը չեն պահպանվել։
4 Համլետը Ռոզենկրանցին ասում է. «…Ես կարող էի պարունակվել մի ընկույզի կեղևի մեջ և ինքս ինձ համարել անսահման տիեզերքի թագավորը, միայն թե ես վատ երազներ չունենայի» (Շեքսպիր, Համլետ, անգլերենից թարգմանեց Հովհ. Խան Մասեհյան, 1894, Թիֆլիս, էջ 75)։
136. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ
Շուլավեր—Թիֆլիս
(էջ 237)
Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 7 (բ)։ Անթվակիր է. առաջին հրատարակության ժամանակ որոշված թվագրությունը (1899) սխալ է. ճշտվում է ըստ նամակի բովանդակությանդ Ա. Կոլցովի «Раздумье селянина» բանաստեղծության, Լաֆոնտենի թարգմանության հրատարակության փաստերով։ (Ամսի և մոտավոր օրերի ճշտման, մասին տե՛ս № 5 ծանոթագրությունը)։
Տպագրվել է ԵԺ V, 156-159։
1 Տե՛ս Թումանյանին գրած Փիլ. Վարդազարյանի անթվակիր նամակը, որի ժամանակը որոշվում է բանաստեղծի այս նամակով (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 454 (2)։
2 Ճիշտ վերնագիրն է՝ «Չղջիկ, մացառ և բադ», տե՛ս «Առակք Լաֆոնտենի», թարգմ. Մ. Նուպարյանի, 1900 թ., էջ 233։
3 Ակնարկում է «Անբախտ վաճառականներ» լեգենդը։
4 Գ. Խատիսյանի և Լ. Նազարյանի նամակը չի պահպանվել։
5 Փափազյանի այդ նամակը և Թումանյանի պատասխանը հիշյալ ուսանողներին չեն պահպանվել։ Ինչպես երևում է Թումանյանին՝ 1900 թ. հոկտեմբերի 31-ի Փափազյանի գրած նամակից, մոտ մեկ ամիս առաջ